19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանը սպառնացել է ԵԽ-ին

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի սառեցման վերաբերյալ Եվրախորհրդարանում (ԵԽ) ընդունված բանաձևին: CNN Türk-ի փոխանցմամբ՝ Էրդողանը սպառնացել է, որ եթե ԵԽ-ն առաջիկայում ևս նույն ոգով շարունակի, ապա Թուրքիան փախստականների առաջ կբացի դեպի Եվրոպա տանող դարպասները: «Դուք երբեք մարդկությանը արդար վերաբերմունք չեք ցուցաբերել: 3 մլն. փախստականներին կերակրողը մենք ենք: Դուք Ձեր խոստումը չկատարեցիք: […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու  ԼՂՀ Մարտակերտի շրջանի   Թալիշ գյուղի  արևելյան ուղղությամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան /Մոլդովա/  և  ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից […]

Եվրախորհրդարանը հաստատել է Թուրքիա-ԵՄ բանակցությունները սառեցնելու բանաձևը

Եվրախորհրդարանը (ԵԽ) հաստատել է Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները սառեցնելու բանաձևը: «CnnTürk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ բանաձևն ընդունվել է 479 կողմ ձայնով: Դեմ է քվեարկել 37 պատգամավոր, ձեռնպահ՝ 107-ը: Բանաձևը պահանջում է ժամանակավորապես սառեցնել Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները՝ հաշվի առնելով հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակն ու հայտարարված արտակարգ դրության պայմանները: Որոշման […]

Ռուսաստանը չի փոխի ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահին

Ռուսաստանը չի պատրաստվում փոխել ԵԱՀԿ Մինսկի իր համանախագահ Իգոր Պոպովին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա, պատասխանելով հարցին, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն փոխում են համանախագահներին, արդյոք Ռուսաստանհը նույնը չի անի, ասել է, որ ԱՄՆ և Ֆրանսիայի պարագայում սա դեսպանների հերթական փոփոխություն է։ «Ռուսաստանի համանախագահ Իգոր […]

Բակո Սահակյանը սկսել է նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին սկսել է Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից իրեն ներկայացված նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նույն օրը Նախագահը հանդիպում է ունեցել Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների հետ՝ խորհրդանշական համարելով այդ գործընթացի մեկնարկը հենց նման շրջանակներում:

Ադրբեջանուհին Երեւանում մասնակցել է Գոհար Ավետիսյանի հարսանիքին․ ադրբեջանական նոր հիստերիա /ֆոտո/

Նախորդ շաբաթ օրը Երեւանում տեղի ունեցավ մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի եւ նրա ընտյալ Վահիկի հարսանեկան արարողությունը։ Հարսանիքի կապակցությամբ Մոսկվայից բազմաթիվ հյուրեր էին ժամանել, որոնց թվում նաեւ՝ ազգությամբ ադրբեջանուհի ռուսաստանցի ոճաբան Նազիլա Մեհդիևան։ Վերջինը ՌԴ քաղաքացի է։ Այս փաստն իսկական հիստերիա է առաջացրել Ադրբեջանում։ ВКонтакте սոցիալական ցանցի ադրբեջանական էջերից մեկում՝ Азербайджан онлайн-ում, բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ են հայտնվել։ […]

Հունվարի 1-ից Արցախում բնական գազի համար նոր սակագներ կսահմանվեն

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական (ԼՂՀ ՀԾՏՄԿՊ) հանձնաժողովի այսօր՝ նոյեմբերի 24-ին, կայացած նիստում բավարարել է «Արցախգազ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը, որի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից Արցախում գործելու են բնական գազի նոր սակագներ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի կողմից հաստատված նոր սակագնի համաձայն` ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին […]

Փայլանը ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հարցապնդում է ներկայացրել մեջլիս

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (HDP-ԺԴԿ) ընտրված  հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին ուղղված գրավոր հարցապնդում է ներկայացրել մեջլիս, որում հետաքրքրվել է, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում կանխելու համար փոքրամասնություններին ուղղված ատելության դրսևորումները: Փայլանը հարցապնդման մեջ նախ հիշեցրել է վերջին շրջանում տեղի ունեցած դրսևորումները, որոնցից ամենաքննարկվածը Ստամբուլում գործող «Ակոս» հայկական թերթի խմբագրատան առաջ […]

Ուժգին պայթյուն Ադանայում․ կան զոհեր /ֆոտո/

Ադանայի նահանգապետանի մոտ ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Ըստ թուրքական Sondakika լրատվական կայքի՝ նահանգապետարանի շենքից 400 մետր հեռավորության վրա գտնվող ավտոկայանատեղիում  պայթուցիկներով բեռնված մեքենա է պայթեցվել: Պայթյունի հետևանքով 2 հոգի մահացել է, 16 հոգի՝ վիրավորվել: Դեպքի վայրում  գտնվող ականատեսների պատմածների համաձայն` վնասվել է նահանագապետարանի շենքը , այրվել են ավտոկայանատեղիում գտնվող մեքենաներից մի քանիսը: Առայժմ ոչ […]

Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային

Անկարայում Գերմանիայի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Թուրքիայի արտգործնախարարությանը՝ վերջին շրջանում որոշ թուրք պաշտոնյաների կողմից պարբերաբար հնչեցվող անհիմն մեղադրանքների առթիվ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նոտան նոյեմբերի 23-ի երեկոյան Թուրքիայի ԱԳՆ է հանձնել Անկարայում Գերմանիայի դեսպանի խորհրդականը: Գերմանական կողմը նշել է, որ Թուրքիայում վերջին շրջանում հաճախ են կրկնում, թե «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ կապված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի