06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ կփոխի Իրանի նախագահի այցը Հայաստան (վիդեո)

«Իրանը մեզ համար ռազմավարական շատ կարևոր գործընկեր է անկախ հասարակության մեջ ունեցած դերակատարումից, տարածաշրջանի լուրջ խաղացող երկիր է ու ՀՀ-ի համար լավագույն բարեկամներից մեկը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` պատասխանելով հարցին, թե ինչ կտա ՀՀ-ին Իրանի նախագահի այցը: Նկատենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցը նախատեսված է դեկտեմբերին, այն ավելի վաղ էր նախատեսված, սակայն հետաձգվեց:

Վարդան Այվազյանի խոսքով ենթատեքստեր պետք չէ տեսնել այդ այսի ուշացման մեջ, կարևորն այն է, որ մի շարք ռազմավարական ծրագրեր կան Իրանի հետ, ու Հայաստանն էլ Իրանը դիտարկում է` որպես Եվրասիական տնտեսական գոտի մտնելու երկիր:

Ըստ պատգամավորի` այս բոլոր գործընթացներն առանց ներդրման չեն լինելու, նշանակում է` ՀՀ-ում Իրանի կողմից արվող ներդրումներն ավելանալու են:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ այս 2 երկրները վերջին շրջանում իրականացրել են մի շարք կարևորագույն քայլեր, որոնք կարիք ունեն բարձր մակարդակով վերջնական ամփոփման: «Իրանի նախագահի այցը, որը հաստատապես կլինի դեկտեմբերին, նպատակ կունենա նաեւ նախանշել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ընթացքը»,-նկատեց իրանագետը: Նրա խոսքով` վերջին շրջանում հայ-իրանական հարաբերությունների ամենամեծ ձեռքբերումները եղել են տնտեսական ոլորտում:
«Այս համատեքստում Իրանի համար կարևոր է Հայաստանի դերը, որը կարող է Պարսից ծոցը կապել Սև ծովին»,- նշեց Վ. Ոսկանյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ