27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Իսրայելի պաշտպանության նախարարը ԵՄ-ին կոչ է ավելի կոշտ վարվել Թուրքիայի հետ

Անցած շաբաթ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը եվրոպական երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների և արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ Եվրամիությանը կոչ է արել ավելի կոշտացնել Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականությունը:

Ըստ թուրքական «Sabah» պարբերականի` այդ մասին հայտնել են եվրոպացի դիվանագետները`  իսրայելական  «Haaretz»-ի հետ զրույցում: Նրանք չեն ցանկացել, որպեսզի իրենց անունները հրապարակվեն:

Ըստ վերջիններիս` Լիբերմանը, խոսելով Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների  մասին, ասել է. «Ինչո՞ւ եք լռում: Էրդողանի վրա ճնշում գործադրելու համար մի շարք տարբերակներ ունեք»:

Նա նաև շեշտել  է, որ Գերմանիան, ինչպես նաև ԵՄ-ի երկրները Թուրքիայի նախագահի և կառավարության դեմ պետք է վարվեն այնպես, ինչպես Թուրքիայի նկատմամբ վարվեց  Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ինքնաթիռի խոցումից հետո:

Թուրքական աղբյուրը, կրկին հղում անելով վերոնշյալ իսրայելական թերթին, տեղեկացնում է, որ նախորդ շաբաթ Իսրայելի բանակի հետախուզության  ղեկավար գեներալ-մայոր Հերցլ Հալեվին մասնակցել է  մամուլի համար դռնփփակ մի ժողովի, որի ժամանակ նշել է. «Առաջիկա 5 կամ 10 տարվա ընթացքում Թուրքիայում Աթաթուրքի ժառանգությունը նշանակություն չի ունենալու: Այժմ Թուրքիայում կրոնական ծայրահեղականության գործընթաց ենք տեսնում»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ