21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Գերմանական ընկերությունը կդադարեցնի զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանական անվանի ընկերությունը այլևս Թուրքիային զենք ու զինամթերք չի վաճառի: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝  զենքի արտադրության ոլորտում հայտնի  «Heckler & Koch»-ը որոշ քաղաքական չափանիշների շրջանակներում վերանայել է այն երկրների ցանկը, որոնց զենք է վաճառում:

Այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ երկրները կամ այն երկրները, որոնք այս կազմակերպության հետ սերտ հարաբերություններ ունեն, ինչպես նաև՝ օրինապահության և ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրները ընդգրկվել են «կանաչ ցուցակում»: Ընկերությունը զենք կվաճառի միայն այս ցուցակում ընդգրկված երկրներին:

Նախատեսված չափանիշներին չհամապատասխանող երկրները, ինչպես օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Բրազիլիան, Հնդկաստանը, ընդգրկվել են «դեղին ցուցակում»:  «Heckler & Koch» -ը առաջիկայում այլևս չի պատրաստվում այս երկրներին զենք մատակարարել:

«Դեղին ցուցակում» է ներառվել նաև Թուրքիան: Ըստ աղբյուրի՝ այս ցուցակի երկրներին զենք վաճառելու համար ընկերությունը երկար ժամանակ չէր կարողանում Գերմանիայի կառավարությունից թույլտվություն ստանալ: Ուստի այժմ «Heckler & Koch» -ը փոխել է իր մարտավարությունը:

Թուրքական կողմի պնդմամբ՝ զենքի մատակարարման վերաբերյալ գերմանական ընկերության և Թուրքիայի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի միակողմանի չեղարկման դեպքում «Heckler & Koch» -ը ստիպված կինի խոշոր փոխհատուցումներ վճարել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունվել էր բանաձև,  որն առաջարկում է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո կիրառել: 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ