12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ստամբուլի պայթյունների զոհերի թիվը հասել է 41-ի

Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arnea մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների զոհերի թիվը հասել է 41-ի, որոնցից 33-ը ոստիկան են:

Վիրավորների թիվը անցնում է 155-ը: Պայթյունի կազմակերպման հետ առնչություն ունենալու համար արդեն կա 13 ձերբակալված:

Հիշեցնենք, որ առաջին պայթյունը տեղի էր ունեցել մարզադաշտի հարևանությամբ գտնվող Գազհանե պողոտայում, որտեղ հավաքված են եղել ոստիկանները: Հարևանությամբ կայանված մեքենան պայթեցվել է այն պահին, երբ իրավապահները պատրաստվելիս են եղել նստել ոստիկանական ավտոբուսը:

2-րդ պայթյունը տեղի է ունեցել մարզադաշտի հետևի կողմում: Այս դեպքում աշխատել է մահապարտ ահաբեկիչը, որը, սակայն, չի հասցրել ամբողջությամբ մոտենալ ոստիկանական ավտոբուսներին: Մոտ 10 մետր հեռավորության վրա ոստիկանները, նկատելով կասկածելի անձին, ցանկացել են կանգնեցնել նրան, սակայն վերջինս պայթեցրել է ինքն իրեն: Այս դեպքում էլ հնարավոր չի եղել խուսափել զոհերից:

Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազտագրության բազեներ» (TAK) կազմակերպությունը, որը թուրքական իշխանությունների պնդմամբ կապված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ