Ստամբուլի պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը
Դեկտեմբերի 10-ի երեկոյան` Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող «Vodafone Arena» մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը:
Նշվում է, որ հարձակումն իրականացվել է քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանի բանտարկության և երկրի արևելյան քրդաբնակ շրջաններում շարունակվող ռազմական օպերացիաների պատճառով:
Այս մասին, ըստ BBC-ի, տեղեկություն է հրապարակվել կազմակերպության կայքում: Լուրը հաստատվել է նաև «Reuters» լրատվական գործակալության կողմից:
Ըստ պաշտոնական տվյալների՝ ահաբեկչական պայթյուննների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի:
Նշենք, որ թուրքական կողմի պնդման համաձայն’ TAK-ը հանդիսանում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկը, բայց PKK-ի ղեկավարները հերքում են նշյալ պնդումը: Ավելի վաղ Թուրքիայի կառավարության կողմից արված հայտարարության մեջ նշվում էր, որ պայթյունի հետքերը տանում են դեպի PKK;
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Ստամբուլի Յենիբոսնա թաղամասում ոստիկանության շենքի մոտ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը նույնպես ստանձնել էր (TAK) խմբավորումը: Դրա հետևանքով 10 մարդ վիրավորվել էր: