29 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը 60մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից […]

Ցավոք

Ահա այս գաղափարախոսությունն է, որ վաղուց ի վեր քարոզվում է Ադրբեջանի կողմից և բորոտության նման վարակել է անգամ մեր դաշնակից պետությանը: Արդյո՞ք արժան է այդպիսի մտածելակերպ ունեցող պետության ղեկավարը համարվելու դաշնակից: Թերևս նա արժանի է ապրելու այնպես, ինչպես ապրում է՝ մեղմ ասած անօրինական կամ ինչպես ընդունված է ասել միապետի կարգավիճակով: Իսկ այդ նույն դիկտատորը տուրք […]

Գեղամը կենդանության օրոք հերոս էր.երկու երեխաները որբացան

Մարտակերտի թիվ 1 դպրոցի պատմության ուսուցչուհի Արշալույս Գաբրիելյանը իր ֆեյսբուքի էջում գրառել է. «Ծանր-ծանր կորուստ ունեցավ Մարտակերտը,ընդամենը մի քանի ժամ առաջ կյանքից հեռացավ մեզ համար միշտ կենդանի հերոս , բոլորի կողմից սիրված ու հարգված Գեղամը,թշնամու գնդակը երբեք բարի չի գտնվել ,սկզբից մտածում էինք գոնե վիրավոր լիներ, ինչպես անցած անգամ էր, ցավոք այս անգամ մահն եկավ […]

Թուրքիայի հետ կնքված պայմանագրին վստահել չի կարելի․ ավստրիացի նախարար

Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև փախստականների հոսքի կանխարգելման վերաբերյալ կնքված պայմանագիրը վստահելի չէ Ավստրիայի համար: «Deustche Welle» -ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Փիթեր Դոսկոզիլը՝ գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցի ժամանակ: «Թուրքիայի հետ ստորագրած պայմանագրին վստահել չի կարելի: Մենք այս պահին ակտիվորեն պետք է նախապատրաստվենք Անկարայի իշխանությունների կողմից […]

Ստեփանակերտից հայտարարում են

ԼՂՀ ՄԻ պաշտպանի գրասենյակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ: Մարդու հիմնարար իրավունքների բուն էությանը հակասող մեղադրանքների հիման վրա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելոռուսը նրան հանձնել է Ադրբեջանին: Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը և վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին: […]

Ադրբեջանը գործի է դրել ծանր հրետանին

Այսօր արդեն առիթ ունեցել էի անդրադառնալու շփման գծում տեղի ունեցած միջադեպին: Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտելով պայմանավորվածությունը, ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Ադրբեջանը զերծ էր մնում ԵԱՀԿ առաքելությանը մարտական հենակետեր բարձրացնել, որովհետև առաջնագծի տարբեր ուղղություններով զորքերի տեղաշարժեր է իրականացնում, դիպուկահար խմբերն ու դիվերսիոն հետախուզական խմբերը սադրանքների նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում: Բնականաբար այդ […]

«Վանքի երեխաները». Թուրքիայում ցեղասպանությունից փրկված դերսիմցի հայերի կյանքի մասին ֆիլմ է նկարահանվել

Թուրքիայում վավերագրական ֆիլմ է նկարահանվել Հայոց ցեղասպանությունից փրկված դերսիմցի հայերի մասին, որոնց զգալի մասը կոտորվեց 1937-1938 թթ. Դերսիմի կոտորածների ժամանակ, ողջ մնացածներն էլ թուրքացվեցին ու մահմեդականացվեցին: «Վանքի երեխաները» (Vank’ın Çocukları) անվանումով ֆիլմի ռեժիսորը ծնունդով դերսիմցի Նեզահաթ Գյունդողանն է: Ֆիլմի անոնսի տեքստում ասվում է, որ ստեղծագործական անձնակազմը նկարահանումներց առաջ Դերսիմի կոտորածներից հետո պետության կողմից բռնի թուրքացման […]

Անկարայի քաղաքապետը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի մեջ մեղադրում է «դրսի ուժերին»

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, անդրադառնալով նախօրեին Չանաքքալեում տեղի ունեցած երկրաշարժին, ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել։ Իր թվիթերյան էջում արած գրառման մեջ Գյոքչեքը նշել է, որ վերոնշյալ երկրաշարժը արհեստականորեն է հրահրվել, և նպատակ ունի Թուրքիայի տնտեսությանը հարված հասցնել։ «Չանաքալլեում այսօր բավականին լուրջ երկրաշարժ է տեղի ունեցել։  Հետաքրքվեցի և պարզվեց, որ այդ տարածքում սեյսմիկ ուսումնասիրություններ անող նավ […]

ԼՂ հիմնախնդիրը քաղաքական լուծում է պահանջում․ Դոնալդ Տուսկ

Եվրամիությունը աջակցում է Մինսկի խմբի միջնորդական ջանքերն ու առաջարկները՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետ։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հայտնում է АПА գործակալությունը։ Նա ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը։ «Այս խնդիրն անկայուն է։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ […]

Եթե մենք բոլորին վերցնենք, ոչ Ղարաբաղ կլինի, ոչ Ադրբեջան․ Ժիրինովսկի

«Царьград» հեռուստաընկերության «Чай с Захаром» հաղորդաշարի հերթական հյուրն է եղել Ռուսաստանի Լիբերա-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ով խոսել է Ռուսաստանի՝ նախկին ԽՍՀՄ-ի սահմանները վերականգնելու հնարավորության մասին։ Նա նշել է, որ այդ դեպքում ոչ Ղարաբաղը կլինի և ոչ էլ Ադրբեջանը: «Օրինակ Ղարաբաղը, նրանք երբեք չեն լուծի այդ համակարտությունը։ Մշտական պատերազմ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երբ մենք վերցնենք բոլորին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի