30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա․դեսպան

Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների սերտացմանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորվի։

ТАСС գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ասել է, որ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը հանդես է գալիս այն հարցի օգտին, որ կայունությ ունը վերադառնա Հարավային Կովկաս: Մենք չենք տեսնում խաղաղ կարգավորմանն այլընտրանք»,-ասել է դեսպանը:

Իվան Վոլինկինը հիշեցրել է, որ 2016 թվականի ապրիլին շփման գծում արձանագրված 4 օրյա պատերազմից հետո ժամանակին Ռուսաստանի կողմից անմիջական միջամտության, համանախագահող երկրների համապատասխան քայլերից հետո հաջողվեց կայունացնել իրավիճակը: Կայացան գագաթնաժողովներ Վիեննայում` 2016 թվականի մայիսին, Սանկտ Պետերբուրգում` 2016 թվականի հունիսին:

«Ցավոք, մինչ ներկա պահը, միջազգային միջնորդությամբ ձեռքբերված համաձայնությունները, այդ թվում, սահմանային դեպքերի հետաքննման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումն առայժմ կյանքի չեն կոչվել: Ավելին, նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին բախում արձանագրվեց արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Այդ ժամանակ զոհվեցին հայ զինծառայողներ, ադրբեջանցի զինվորներից մեկն էլ սպանվեց Հայաստանի տարածքում: Մենք մեր գործընկերների հետ կշարունակենք քայլեր ձեռնարկել կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ»,-ասել է դեսպանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ