30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա․ դեսպան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ամեն ջանք գործում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ տարվող բանակցային գործընթացում կրկին երկխոսության հիմքեր լինեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

«Բոլոր համանախագահներն էլ համոզված են, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Ստեղծված իրավիճակը չի կարող ընդունելի լինել հակամարտության կողմերից եւ ոչ մեկի համար, որովհետեւ կան երկուստեք զոհեր եւ ոչ միայն ապրիլյան դեպքերի ընթացքում, այլեւ մինչեւ այսօր շարունակվում են շփման գծում: Այս իրավիճակը չի կարող այլեւս շարունակվել»,- ասել է նա։

Դեսպանը նշել է, որ երբ պահը  հասունանում է, Ֆրանսիան պատրաստակամություն է ցուցաբերում աջակցելու եւ  հյուրընկալելու նմանատիպ հանդիպումներ։

«Այդ մասին վերջերս իր խոսքում նշեց նաեւ նախագահ Ֆրանսուա Օլանդը: Եվ ի վերջո, այս ամենի  համատեքստում կարեւոր է եւս մեկ հանգամանք գիտակցել, որ հակամարտության լուծումը միջնորդներից չէ, որ կախված է. այն պայմանավորված է հակամարտող կողմերի ցուցաբերած քաղաքական կամքով»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ