20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Երկիրը՝ ընտանեկան «բիզնես»․ Մեհրիբան Ալիեւան Ադրբեջանի փոխնախագահն է /տեսանյութ/

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշմամբ՝ նրա կինը՝ Մեհրիբան Ալիեւան նշանակվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը: Նախօրեին Ալիեւը աշխատակազմին է ներկայացրել նոր փոխնախագահին։

Անկարայի և Թեհրանի միջև լարվածությունը շարունակվում է. Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սիրիան և Իրաքը մասնատելու մտադրության համար Իրանին մեղադրելուց հետո 2 երկրների միջև սկսված լարվածությունը նոր դրսևորումներ է ստանոմ: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` նախօրեին Թեհրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռըզա Հաքան Թեքինը կանչվել է Իրանի արտգործնախարարություն և խիստ զգուշացում ստացել այս անգամ արդեն արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարության կապակցությամբ: Իրանի արտգործնախարարության […]

Այս հանրաքվեն ամրապնդում է արցախահայության՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը. Շարմազանով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Աշոտ Ղուլյանը, ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներին, երախտագիտություն է հայտնել Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ Արցախին աջակցելու հարցում մշտական պատրաստակամության համար և նշել, որ արցախցիների համար հպարտություն ու մեծ ոգևորություն է […]

Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի քվեարկության մասնակիցների թիվը` ժամը 20.00-ի դրությամբ

Համաձայն հանրաքվեի մասին ԼՂՀ օրենքի և ընտրական օրենսգրքի՝  ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը հրապարակեց տեղամասերում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի քվեարկության ընթացքի մասին տվյալները՝ քվեարկության ավարտից հետո։ Ըստ Ե. Արզումանյանի՝ ժամը 20:00-ի դրությամբ հանրապետությունում 104 566 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է  79 380 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 75.91 տոկոսը։

Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի քվեարկության մասնակիցների թիվը` ժամը 17.00-ի դրությամբ

Հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ  Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին 102 757 ընտրողից մասնակցել է 65 439 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 63.68 տոկոսը։ Այս ժամի տվյալները ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում հրապարակեց ԼՂՀ ՀԿՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը։

ԼՂՀ ԱԺ նախագահը ընդունել է Ֆրանսիայից ժամանած դիտորդներին

Փետրվարի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Ֆրանսիական Հանրապետությունից Արցախ ժամանած պատվիրակության անդամներին, որի կազմում են նախկին պատգամավոր Ժորժ Կոլոմբիեն, նախկին դիվանագետ Մորիս Բոննոն, իրավաբան Պիեռ դ’Էսպերոնան, և Դեսին քաղաքի ավագանու անդամ Դենիս Ջորկայեֆը: Խորհրդարանի նախագահը ընդգծել է Արցախի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերությունների ջերմությունը և նշել, որ Ղարաբաղում մշտապես […]

Յուրաքանչյուր քայլ դեպի պետականության ամրապնդում քայլ է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում. Հ. Նաղդալյան

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում: Հանրաքվեի ու նախորդող իրադարձությունների գնահատականների շուրջ  ներկայացնում ենք զրույց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. –Փետրվարի 20-ին ԼՂՀ–ն անցկացնում է Սահմանադրության փոփոխության հանրաքվե: Նախօրեին հնչեցին հայտարարություններ, որ հանրաքվեն ԼՂՀ կարգավիճակի վրա ազդել չի կարող ու չի ճանաչվի, այդպե՞ս է: -Կարծում եմ՝ Ձեր […]

Ժամը 14.00-ի դրությամբ Արցախի հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրողների 46.82 տոկոսը

ԼՂՀ սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է 48 115 քաղաքացի կամ` ընտրողների 46.82 տոկոսը: Այս մասին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում հայտարարել է ԼՂՀ ՀԿՀ փոխնախագահ Եղիշե Արզումանյանը: Երեւանում քվեարկությանը մասնակցել է 139 քաղաքացի կամ՝ ընտրողների 24.65 տոկոսը: Եղիշե Արզումանյանի խոսքով, Երեւանի ընտրատարածքում մասնակցությունը ցածր է, որովհետեւ այնտեղ ընտրացուցակները կազմվել են՝ […]

Ադրբեջանի բնակիչը ցանկանում է տեղափոխվել Հայաստան

Բլոգեր Ազադ Կազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանի Լերիքի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիեւը հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել Հայաստան, գրում է ադրբեջանական Minval.az-ը։ Գուլիեւը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տեղադրել, որն ուղղված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Իր հայտարարությունում նա ասել է, որ Լերիքի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը իրենից խլել է իր հողը, հետո […]

Ընտրողների ընդհանուր թվի 18.95 տոկոսն է մասնակցել

Հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին մասնակցել է 19 475 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 18.95 տոկոսը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի