19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Լապշինին

Բելառուսից Ադրբեջան արտահանձված բլոգեր Ալեքսանդր Լապշինը նախօրեին հանդիպել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներին։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Նշվում է նաեւ, որ ավելի ուշ Լապշինը բուժզննում է անցել։  

Ռուսաստանը զգուշացնում է Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը ավտանգության նկատառումներով զգուշության կոչ է արել Թուրքիա մեկնել ցանկացող ՌԴ քաղաքացիներին: «Sputnik»-ի հետ զրույցում փոխարտգործնախարարը հորդորել է դեպի Թուրքիա ուղևորություններ ծրագրելիս չմոռանալ այդ երկրում առկա ահաբեկչական մեծ վտանգի մասին: «Թուրքիայի հարավային և արևմտյան շրջաններում ևս ահաբեկչական գործողություններ իրականցվեցին: «Իսլամական պետությունը» (ԻՊ-IŞİD) հետզհետե ավելի ու ավելի հաճախ է ահաբեկչություններ իրականացնում Ստամբուլի ու […]

Սամսունում հայ վարպետների հեղինակած եզակի 150-ամյա երկաթյա դուռ է պահպանվել

Թուրքիայի Սամսուն քաղաքում շուրջ 50 տարի դարբնագործությամբ զբաղվող Իբրահիմ Գերմին իր պապից ժառանգություն է ստացել 150-ամյա  պատմություն ունեցող մի երկաթե դուռ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ որպես պատմամշակութային արժեք գրանցված այս դուռը պատրաստվել է հայ դարբինների կողմից, սակայն դռան վրա հեղինակի մասին որևէ գրություն չի պահպանվել: Այս պատմական երկաթյա դռան վրա քանդակված է Մարիամ Աստվածածնի […]

Լատվիան կարևոր է համարում ԼՂ հակամարտության կարգավորումը

Լատվիան կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը` հիմնված միջազգային իրավունքի վրա: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ-ի հետ զրույցում ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչսը: «Լատվիան կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա․դեսպան

Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների սերտացմանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորվի։ ТАСС գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ասել է, որ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: «Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը հանդես է գալիս այն հարցի օգտին, որ կայունությ ունը վերադառնա Հարավային Կովկաս: Մենք չենք տեսնում խաղաղ […]

Սիրիայում ռուսական ինքնաթիռի սխալ հարվածից 3 թուրք զինվոր է սպանվել

Նախօրեին Սիրիայի ալ-Բաբ քաղաքի մոտակայքում ռուսական օդուժը հարվածել է թուրքական ջոկատի հենակետին, ինչի հետևանքով  3 թուրք զինվոր սպանվել է,  11-ը՝ վիրավորվել: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ փետրվարի 9-ին Ռուսաստանի Դաշնության ռազմական օդանավը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերը ռմբակոծելիս սխալմամբ հարվածել է թուրք զինվորների հետնակետին: Դեպքի կապակցությամբ ՌԴ բարձրաստիճան ղեկավարները զանգահարել […]

Բաքուն պատրաստ է մասնակցել Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը․ Մամեդյարով

Բաքուն պատրաստ է մասնակցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը РИА Новости-ի հետ հարցազրույցում։ Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում եւ ուղղված կլինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվում։ «Հանդիպման գաղափարը հնչեց, երբ դեռ ես Մոսկվայում էի։ Սերգեյ Լավրովը առաջարկեց եռակողմ հանդիպում անցկացնել։ Ես էլ ասացի՝ խնդրեմ, […]

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Լապշինին

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ իր երկրի գլխավոր դատախազությանը հղում անելով։ ՌԴ դեսպանության լրատվության պատասխանատու Դենիս Ապաշկինը հայտնել է, որ Լապշինին փաստաբան են հատկացվել: «Հեռախոսով զանգահարելու հնարավորություն է տրվել, իրեն նորմալ է զգում»,- ասել է նա: Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել […]

Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների համար դիմում չի ներկայացնի նահանգապետարան

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ պատրիարքի ընտրություն անցկացնելու համար Ստամբուլի նահանգապետարան դիմում չեն ներկայացնելու: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Արամ արքեպիսկոպոսն այդ որոշումը բացատրել է նրանով, որ պատրիարքի ընտրությունների մասին տեղեկացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դրա համար էլ նահանգապետարան դիմելու կարիք այլևս չկա: «Հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս […]

ԻՊ-ի անդամը մտադիր է եղել ահաբակչություն նախապատրաստել Թուրքիայի մեջլիսի բակում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքով ձերբակալված անձանցից մեկը մտադիր է եղել ահաբեկչություն կազմակերպել Թուրքիայի խորհրդարանի տարածքում: Ըստ թուրքական «Mynet.com» լրատվական կայքի` Ստամբուլի դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի կողմից պատրաստված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ կասկածյալ Սելիմ Ս-ն 2016 թվականի հոկտեմբերին խորհրդարանի շենքի այգում և հարակից տարածքում հետախուզական աշխատանքներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի