14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հունաստանն աջակցում է համանախագահների ջանքերին՝ ԼՂ հիմնահարցում․ դեսպան

Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Տսոունգասը ադրբեջանական ԱՊԱ-ի հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու ասել, որ Հունաստանի դիրքորոշումն այս հարցի շուրջ անփոփոխ է։

«Հունաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահների ջանքերին՝ խնդիրը միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու ուղղությամբ։ Նախորդ ուրբաթ իմ ելույթը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ Ադրբեջանի երիտասարդ քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ սխալ է թարգմանվել։

Իմ միտքը ամբողջովին չի արտացոլվել։ Ես ելույթում ասել էի, որ Հունաստանը միջազգային իրավունքի շրջանակներում ամբողջովին աջակցում է Մինսկի խմբի ջանքերին՝ կապված ԼՂ հիմնախնդրի լուծման հետ։ Ես շեշտել էի միջազգային իրավունքը հարգելու կարեւորությունն ու ասել, որ Կիպրոսում նման իրավիճակ կա, եւ այդ հարցը համբերություն է պահանջում»,- ասել է դեսպանը։

Հարկ է նշել, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե իբր Հունաստանի դեսպանը հայտարարել է, որ Հունաստանը աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը ԼՂ հիմնախնդրում եւ նշել, որ նույն խնդիրն էլ ունեն հույները Կիպրոսում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ