08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անհրաժեշտ է ճկունություն դրսեւորել․ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, Ռիչարդ Հոգլանդը՝ ԱՄՆ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նախօրեին առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Մյունխենում։ Այնտեղ կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Բոլոր այս հանդիպումների արդյունքներով՝ համանախագահները հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ ԱԳ նախարարների հետ քննարկվել է շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող ներկայիս իրավիճակը:

Համանախագահները վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա և կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել ինչպես տեղերում, այնպես էլ հանրային հաղորդակցության մեջ ու պատրաստել իրենց բնակչություններին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:

Համանախագահները կոչ են արել կողմերին նաև պահպանել 1994-1995թ.թ. հրադադարի պայմանագրերը, որոնք թշնամական գործողությունների դադարեցման հիմքն են հանդիսանում:

Համանախագահները նախարարների հետ հանդիպմանը ընդգծել են, որ անհրաժեշտ է մեծ ճկունություն ցուցաբերել ու վերականգնել համընդգրկուն բանակցություները՝ հակամարտության երկարատեւ լուծմանը որքան հնարավոր է շուտ հասնելու համար։

Համանախագահները ընդունում են, որ Հայաստանի իշխանությունների կողմից ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու վերջին որոշումը օգտակար եւ մարդասիրական քայլ էր:

Երկու նախարարներն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը միջազգային հումանիտար պարտականությունները կատարելու հարցում, այդ թվում նրանք, որոնք սահմանվել են 2010թ-ի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների Աստրախանում ընդունած համատեղ հայտարարությամբ:

Համանախագահները իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաեւ 2017թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեին:

Համանախագահները նշել են, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները նման ընթացակարգը դիտում են որպես իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպելու ջանք, բայց նրանք կրկին ընդգծում են, որ որևէ երկիր, այդ թվում` Հայաստանն ու Ադրբեջանը չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն:

Ըստ այդմ, համանախագահները չեն ընդունում 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները` որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող: Համանախագահները նաև ընդգծում են, որ արդյունքները որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական կարգավորմանն ուղղված բանակցությունների ելքը:

Հայտարարության մեջ նշվել է նաեւ, որ համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մարտին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ