19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«Մենք պետք է հետ բերենք դաշտային Արցախը» /տեսանյութ/

«Բանակ, պետություն, ժողովուրդ չի կարելի իրարից բաժանել: Այսօր ազատամարտի վետերաններս զինվորների կողքին ենք և միշտ այցելում ենք զորամասեր ու քաջալերում ենք զինվորին: Պատերազմի վերսկսման դեպքում մենք մեր զոհված տղերքի պատիվը կպահենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Դանիել Գրիգորյանը: Նշենք, որ բանակի օրվա առիթով մի խումբ ազատամարտիկներ այցելեցին կարևորագույն նշանակություն ունեցող «Եղնիկներ» զորամաս: «Մենք պետք է […]

Հայ համայնքը չի ցանկանում Հայոց պատրիարքի ընտրությունները թողնել Էրդողանի հայեցողությանը

Թուրքիայի հայ համայնքը վրդովվել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց պատրիարքի ընտրությունը կապել է սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ: Վերջերս հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել էր Էրդողանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հայոց պատրիարքի ընտրության հարցը: Էրդողանը հայտնել էր, որ պատրիարքի և համայնքի հիմնադրամների ընտրություններով կզբաղվեն հանրաքվեն ավարտելուն պես: Հայկական […]

Արցախի ՄԻՊ-ը այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին

Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի ԷլնուրՀուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմաննապօրինի հատելու կասկածով: Այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպանև ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարականգործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն առողջական վիճակի […]

Ադրբեջանցի դիվերսանտը ձերբակալված է

Ադրբեջանցի դիվերսանտը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից: Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել են դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել է Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից: Նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում […]

ԼՂ հակամարտությունը առաջին հերթին վտանգ է Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԼՂ հակամարտությունն ուղղակիորեն վտանգ է առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը և հետագա զարգացմանը: Ինչպես գրում է РИА Новости-ն, մեկնաբանելով ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սպառնալիք է տարածաշրջանում կայունությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության […]

Ադրբեջանը չի ցանկանում կատարել պարտավորությունները

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը։ Բանախոսը նշել է, որ բանակցություններից առաջ Ադրբեջանը պրովոկացիոն քայլերի է գնում, դա արդեն ձեռագիր է դարձել: Նա նշել է, որ էական չէ՝ նախարարների հանդիպումը կկայանա, թե ոչ, կարեւոր է, թե […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Փետրվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց: Հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է վարել <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի դիպուկահար հրացաններից՝ արձակելով 25 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել […]

«Հայրենիքը պաշտպանելիս հիշեք…». սփյուռքահայ բարերարը «Եղնիկներ» զորամասում էր/տեսանյութ/

«Պետք է դառնանք մի բռունցք ու հավատանք հաղթանակին: Աշխարհով մեկ ցրված հայ ազգը Ձեր կողքին է սիրելի զինվորներ»,-օրերս Արցախում գտնվող կարևորագույն նշանակություն ունեցող «Եղնիկներ» զորամասում զինվորներին դիմեց սփյուռքահայ բարերար Գևորգ Բարսեղյանը: Գևորգ Բարսեղյանը վերջնականապես հաստատվել է հայրենիքում և շատ է կարևորում առաջնագծում գտնվող զինվորին մշտապես աջակցելը: «Իմացեք, որ հայ ընտանիքը Ձեզնից է սկսում ու հայրենիքը […]

Անգելա Մերկելը Թուրքիա է ժամանել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներ կանցկացնի։ Անկարայում Մերկելին նախ կընդունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիայի մեջլիս։ Ապա Մերկելը կհանդիպի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպումների ժամանակ թուրքական կողմն օրակարգ է բերելու ՆԱՏՕ-ում ծառայող բարձրաստիճան թուրք զինվորականների թեման, որոնցից 40-ը Գերմանիայից քաղաքական ապաստան են խնդրել: Մերկելը […]

ԵԱՀԿ-ի գործող նախագահը կժամանի Վրաստան

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը այսօր՝ փետրվարի 2-ին երկօրյա այցով կժամանի Վրաստան: Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այցի ընթացքում Կուրցը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ղեկավարության, Աբխազիայից ու Ցխինվալի տարածաշրջանից փասխստականների հետ: ԵԱՀԿ-ն Վրաստանի հակամարտությունների կարգավորմանն ակտիվորեն մասնակցում Է Ժնեւի բանակցային գործընթացի շրջանակներում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի