07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Չավուշօղլուն հնարավոր է՝ այցելի Ռուսաստան

Ռուսաստանի Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ  հնարավոր է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստան այցելի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքական «Mynet» լրատվական կայքը, հղում անելով «Sputnik» լրատվական կայքին, նշում է, որ Սլուցկին այդ մասին հայտարարել էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև քրեական դատավարությունների և հանցագործների արտահանձման հարցերով համագործակցության մասին պայմանագրի վավերացման  շուրջ ընթացող քննարկման ժամանակ:

«Մեր գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպում ենք ակնկալում: Եթե  Չավուշօղլուն Մոսկվա այցելի, անպայման նրա հետ այս պայմանագրի վերաբերյալ մտքեր կփոխանակենք»,-ասել է Սլուցկին:
Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ