26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անկարայի քաղաքապետը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի մեջ մեղադրում է «դրսի ուժերին»

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, անդրադառնալով նախօրեին Չանաքքալեում տեղի ունեցած երկրաշարժին, ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել։

Իր թվիթերյան էջում արած գրառման մեջ Գյոքչեքը նշել է, որ վերոնշյալ երկրաշարժը արհեստականորեն է հրահրվել, և նպատակ ունի Թուրքիայի տնտեսությանը հարված հասցնել։

«Չանաքալլեում այսօր բավականին լուրջ երկրաշարժ է տեղի ունեցել։  Հետաքրքվեցի և պարզվեց, որ այդ տարածքում սեյսմիկ ուսումնասիրություններ անող նավ է եղել։ Պետք է շտապ պարզել, թե ինչ էր անում այդ նավն այնտեղ և որ երկրին է պատկանում։ Մտահոգություն ունեմ , որ երկրաշարժը արհեստականորեն, դրսից է հրահրվել։»,-գրել է քաղաքապետը։

Գյոքչեքը կոչ է արել Թուրքայի անվտանգության աշխատակիցներին այս հանգամանքը պարզելու համար քայլեր ձեռնարկել։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Չանաքքալե նահանգի Այվաջըք շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7.5 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Իզմիրում, Բուրսայիում և Ստամբուլում:

Ցնցումների հետևանքով Բայըրքյոյ գյուղում շուրջ 40-50 տուն է վնասվել, Այվաջըքի մի քանի այլ գյուղերում ևս նյութական վնասներ են պատճառվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ