19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ուշադրություն վարորդներին․ Վրաստանի ավտոճանապարհներին առատ տեղումներ են սպասվում

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով, հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս Վրաստանի ավտոճանապարհներին ձյան առատ տեղումները կշարունակվեն, սպասվում է […]

Թուրքիայում գյուլենականների որսը հասել է ֆուտբոլին. 2.000 ֆուտբոլիստի մեղադրանք է առաջադրվել

Թուրքիայի հանրապետական դատախազությունը երկրի ֆուտբոլային ոլորտը մանրադիտակի տակ է վերցրել` հայտնաբերելու Էրդողանի քաղաքական ախոյան, ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` դատախազության կողմից ուսումնասիրվում են 2008 թվականից մինչ օրս թուրքական ֆուտբոլում տեղի ունեցած բոլոր հանդիպումները, տրանսֆերներն ու գործարքները: Առանձին-առանձին ուսումնասիրվում են բոլոր ֆուտբոլիստների, մարզիչների, ակումբների նախագահների ու այլ պատասխանատուների գործերը: […]

Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Թուրքիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպելու նպատակով հունվարի 26-27-ը ընկած ժամանակահատվածում կլինի Թուրքիայում: Ինչպես հաղորդում է թուրքական «F5haber» լրատվական կայքը, սպասվում է, որ Մեյը Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի տնտեսական, պաշտպանական, առողջապահական և անվտանգության ոլորտների վերաբերյալ հարցեր: Աղբյուրը նշում է, որ  սա Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի […]

Հայոց ցեղասպանությունը ճանաչած քուրդ քաղաքական գործչի առողջական վիճակը բանտում վատացել է

Թուրքական բանտում գտնվող Մարդին քաղաքի համաքաղաքապետ ազգությամբ քուրդ Ահմեթ Թուրքի առողջական վիճակը վատացել է: Ըստ «Birgun» թերթի կայքի` նրան տեղափոխել են Էլազիգի հիվանդանոցներից մեկը: Նշվում է, որ համապատասխան հետազոտություններն անցնելուց հետո առողջական խնդիրների պատճառով Ահմեթ Թուրքը հնարավոր է ազատ արձակվի, սակայն դա տեղի կունենա միայն դատաբժշկական փորձաքննության և հիվանդանոցի եզրակացությամբ, ինչպես նաև դատախազի որոշմամբ: Տեղեկացնենք, […]

ԼՂ կառավարության տարեսկզբյան նիստը տեղի է ունեցել Բակո Սահակյանի նախագահությամբ

Հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017թ. առաջին նիստը՝ ԲակոՍահակյանի նախագահությամբ: Նիստում գործադիր մարմնի  հավանությանն են արժանացել ԱՀ կառավարության 2017թ. գործունեությանմիջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այն կազմվել է ղեկավարվելով ԼՂՀ  նախագահի 2007 թվականիդեկտեմբերի 12-ի թիվ 40 հրամանագրով, կառավարության և նրան ենթակա գործադիր մարմիններիգործունեության կազմակերպման կարգի դրույթներով, պետական կառավարման մարմիններիառաջարկությունների հիման վրա և ուղղված […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Հունվարի 24-ին և լույս 25-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, բացառությամբ Մարտունու ուղղության, համեմատաբար հանգիստ է եղել: Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 15 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 140 կրակոց: Արևելյան ուղղությամբադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (2 […]

Դիտարկում է անցկացվել

Հունվարի 24-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերվածպայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփմանգծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային […]

Կարենը անապահով ընտանիքից էր. մանրամասներ զոհված զինծառայողի մասին

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով երեկ՝ հունվարի 22–ին, ուշ երեկոյան զոհված պայմանագրային զինծառայող Կարեն Ուլուբաբյանն Արցախի Մարտունի քաղաքից էր, մի քանի ամիս առաջ էր ծառայության անցել։ Մեր տեղեկություններով` Կարեն Ուլուբաբյանը սոցիալապես անապահով ընտանիքի զավակ էր: Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հունվարի 24-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Գենադիե Պետրիկան /Մոլդովա/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են […]

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Սույն թվականի հունվարի 20-ին, տեղական ժամանակով ժամը 17.52-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13.52-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.700 և արևելյան երկայնության 42.930 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ախալցխա քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի