24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքին մի բան ունենք տալու. «Եղնիկներում» թեժ էր /տեսանյութ/

«Մենք թուրքին տալու միայն մի բան ունենք, դա մեր սահմաններից ներս ընկած իրենց դիակներն են»,- Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասում բանակի օրվան նվիրված ինքնատիպ միջոցառման ժամանակ ասաց ռեժիսոր, վավերագրող Սամվել Թադևոսյանը:

«Եղնիկներ» կոչվող զորամասը գտնվում է Տոնաշեն գյուղական համայնքում և ռազմավարական նշանակության դիրքեր է պահպանում:

Թե զորամասը և թե դիրքերը բնակավայրից բավականին հեռու են ու այստեղ ծառայող բոլոր զինվորները ինչ-որ չափով արդեն հերոսներ են:

Ռեժիսոր Սամվել Թադևոսյանի  և բարերար, ազգի նվիրյալ  Գևորգ Բարսեղյանի մշակած ծրագրի շրջանակներում հունվարի 28-ին «Եղնիկներում» տոնախմբություն էր: Զինվորները երգը թնդում էր ու արձագանքվում Արցախ աշխարհի սահմաններում:

Զիվորները հպարտ էին և հուզված, ավագ սերնդի ազատամարտիկների ներկայությունը նրանց ոգևորում էր:

«Ամեն անգամ «Եղնիկներ» գալիս հիշում եմ իմ լավ ընկերոջը ու արձանը դրված է զորամասի բակում՝ Շահեն Մեղրյանին: Պատմելու այնքան բան կա, բայց գիտակցում եմ նաև, որ մեր զինվորները պինդ են ու անվախ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Դանիել Գրգորյանը:

Նշենք, որ բանակի օրվա առթիվ մի շարք ընտանիքներ և անհատ բարերարներ նվերներ ու նամակներ էին ուղարկել զինվորներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ