26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Hürriyet-ի անդրադարձը Գյումրիում ռուսական «Небо-М» կայանների տեղակայմանը

Ռուսաստանը Հայաստանի տարածքում նորագույն «Небо-М» ռադիոտեղորոշիչ կայաններ է տեղակայել: Թուրքական «Hürriyet» պարբերականը անդրադարձել է կայանի տեղակայմանը և դրա նշանակությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Նշենք, որ «Небо-М»-ը ռուսաստանյան ռադիոտեղորոշիչ կայանների շարքում նորագույններից է: Կայանի գործողության առավելագույն հեռավորությունը 1800 կիլոմետր է, միաժամանակ այն կարող է վերահսկել մինչև 20 բալիստիկ հրթիռների թռիչքները:

Թերթը մեջբերում է ռուս ռազմական փորձագետ Եվգենի Դամանցևի հետևյալ դիտարկումը. «Ռուսաստանը սկսում է վերահսկել այլ երկրների օդային տարածքները՝ կրկին մեծացնելով իր ազդեցությունը Կովկասում: Օգտվելով Հայաստանի հետ սերտ ռազմական համագործակցությունից՝ Ռուսաստանը Գյումրիի 102-րդ ռազմակայանում տեղակայել և գործարկել է «Небо-М» ռադիոտեղորոշիչ կայաններ»:

«Hürriyet»-ի բնորոշմամբ՝ Հայաստանի անվտանգության տեսանկյունից այս կայանների տեղադրումը Գյումրիում որևէ էական նշանակություն չունի:

«Բայց դա Վրաստանի ու Ադրբեջանի օդային տարածքը ամբողջությամբ, իսկ Թուրքիայի, Իրաքի և Իրանի օդային տարածքների մի հսկայական հատված մասամբ դիտարկելու հնարավորություն է տալիս: Հայկական ռազմական աղբյուրները Ռուսաստանի այս քայլը բնորոշում են որպես հակակշիռ Ադրբեջանի՝ Իսրայելից գնած «Green Pine» ռադիոտեղորոշիչ կայանների: Սակայն իրական նպատակը Թուրքիայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող Ինջիրլիքի ռազմաբազայի վերահսկումն է »,- գրում է թերթը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ