26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այստեղ զոհվեց Պետոն. պայթած վիլիսից դեռ մասեր կան /տեսանյութ/

Հրամանատար Պետոն՝ Պետրոս Ղևոնդյանը այսօր կդառնար 53 տարեկան, բայց ընկերների համար նա միշտ կմնա 30 տարեկան:

«Միշտ  հիշում ենք իրեն, ինքը մի տեսակ ուրիշ էր: Ուրիշ կերպ էր ապրում ու մտածում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտի հերոս հրամանատար Պետրոս Ղևոնդյանի մարտական ընկերը՝ Ֆելիքս Երիցյանը:

«Այստեղ զոհվեց մեր Պետոն, ու պայթած վիլիսից դեռ մասեր կան գետնին: Ես լավ եմ հիշում ամեն ինչ: Իմ համար ամեն անգամ պարտք է գալ իմ ընկերոջ մոտ՝  նրա գործի առաջ խոնարհվելու: Պետոն ասում էր՝ եթե մեռնելու ենք, ավելի լավ է մեռնենք կռվելով ու պատվով: Ես էլ միշտ այդպես եմ մտածել»,-ասաց ազատամարտիկ Ահարոն Մելքոնյանը:

Հայտնի օպերային երգիչ Գևորգ Հաճեյանը Պետոյի հիշատակը հավերժացնող քարի մոտ երգեց:

Ազատամարտիկները սեղմել էին բռունցքները: Հոգիներում չսպիացող վերքը ու շուրթերին պայքարի ու վրեժի կոչեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութի որակի համար ներողություն ենք խնդրում, քանի որ արվել է գիշերը:

16427387_1172674912853634_4718830855604194126_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ