25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանն աղավաղեց պայմանավորվածությունները․ Է․ Նալբանդյան

Այսօր 2016-ի ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, նշեց, նախորդ տարին մարտահրավերներով լի էր:

«Մենք բախվեցինք Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: Քայլեր ձեռնարկեցինք՝ Բաքվի նոր արկածախնդրության փորձերը կասեցնելու և եռանախագահների հետ միասին Ադրբեջանին իրականության դաշտ բերելու ուղղություններով»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ապրիլյան պատերազմի օրերին տարբեր երկրներում իր դեսպանների միջոցով փորձում էր կասկածի տակ դնել 1994-1995թթ եռակողմ զինադադարի պայմանագիրը:

«Այդ օրերին եռանախագահները ստիպված եղան Ադրբեջանին մի քանի անգամ տեղը դնել՝ հայտարարելով, որ զինադադարի եռակողմ պայմանագիրն ուժի մեջ է, և կողմերը պետք է պահպանեն հրադադարը: Դրանից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ Վիեննայում և Նյու Յորքում Ադրբեջանի դեսպանները ինքնագլուխ են գործել: Փաստորեն, նրանք իրենց ստերի մեջ այնքան են խճճվել, որ արդեն չեն հասկանում, թե ի նչպես կարող են դուրս գալ դրանց տակից: Դրա համար պարբերաբար հայտնվում են նման ծիծաղելի վիճակներում»,- ասաց նա։

Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով այն հարցին, որ ապրիլյան դեպքերից հետո ստանձնած պայմանավորվածությունները ինչ փուլում են, նշեց, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Հայաստանի եւ համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, որոնք ուղղված են ԼՂՀ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

«Ադրբեջանը հարցականի տակ դրեց ձեռքբերված պայմանավորվածությունները, աղավաղեց դրանք այն աստիճանի, որ եռանախագահները դա կոչեցին այլասերում: Եռանախագահները ստիպված են նորից ու նորից կրկնել, որ պետք է անխտիր պահպանվի հրադադարի ռեժիմը, անհապաղ իրականացվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Սա է գլխավոր ուղղությունը, որով ուղղորդվում են Հայաստանն ու եռանախագահները: Սրանք միտված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը առաջ մղելուն»,- ասաց նա։

Նալբանդյանը անդրադարձավ նաեւ այն հարցին, որ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել էր, որ Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ։

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Լավրովի հայտարարությունը հստակ էր ու դրա հետ կապված այլ բան չի ցանկանում ասել: «Այստեղ ես կցանկանամ անդրադառնալ Բաքվի արդարացումներին, թե այդ լրագրողը ինքնագլուխ է նման հարց տվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին: Սակայն խնդիրն այստեղ այն է, որ այդ լրագրողի հարցը կրկնում էր Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը: Ենթադրենք, թե լրագրողը հորինել էր այդ հարցը, այդ դեպքում ի՞նչ էր նշանակում դեսպանի հայտարարությունը»,- ասաց նախարարը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ