01 Մարտի, Saturday, 2025
KFC

Հարձակում Հունաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա

Հունաստանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակում է իրականացվել: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ նախօրեին շուրջ 8 հոգանոց մի խումբ կարմիր և սև ներկերով լցված բազմաթիվ շշեր է նետել Գյումուլջինե քաղաքի Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի ուղղությամբ:

Աղբյուրի հավաստմամբ՝ ցուցարարները ահաբեկչական խմբավորում համարվող «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն -ճակատին» (DHKP/C) աջակցող թռուցիկներ են տարածել հյուպատոսարանի փողոցում և կարգախոսներ հնչեցնելով դիմել փախուստի: Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:

«Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատը» ձևավորվել է 1994թ., կուսակցության հիմքում մարքսիզմ -լենինիզմի գաղափարախոսությունն է: Կուսակցությունը պատասխանատու է քաղաքական գործունեության համար, իսկ «ճակատը»՝ ռազմական կազմավորումների ու զինված գործողությունների: DHKP/C-ն ներառված է Թուրքիայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Եվրամիության՝ ահաբեկչական խմբավորումների ցուցակներում:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ