Թուրքիայի և Ուկրաինայի քաղաքացիները փոխադարձ արտոնություններ կստանան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել 2 երկրների քաղաքացիներին առանց ճամփորդական (արտասահմանյան) անձնագրերի փոխայցելություններ կարարելու շուրջ:
Այսպիսով իրավական գործընթացների ավարտից հետո 2 երկրների քաղաքացիները հնարավորություն կունենան միայն ինքնությունը հաստատող քարտերի (նույնականացման քարտ) միջոցով փոխայցելություններ կատարել:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Չավուշօղլուն հայտարարել է, որ նոր կարգավորումը նպատակ ունի ավելացնել փոխադարձ այցելությունները և համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում:
Թուրք նախարարը տեղեկացրել է նաև, որ կարգավորումը ուժի մեջ կմտնի մինչ ամառ:
Նշենք, որ այսպիսի կարգ Թուրքիան կիրառում է 14 երկրների հետ, որոնց շարքում են Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան, Վրաստանը, Շվեցարիան, Իտալիան, Հունաստանը: