01 Մարտի, Saturday, 2025
KFC

Սիրիայում ռուսական ինքնաթիռի սխալ հարվածից 3 թուրք զինվոր է սպանվել

Նախօրեին Սիրիայի ալ-Բաբ քաղաքի մոտակայքում ռուսական օդուժը հարվածել է թուրքական ջոկատի հենակետին, ինչի հետևանքով  3 թուրք զինվոր սպանվել է,  11-ը՝ վիրավորվել:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ փետրվարի 9-ին Ռուսաստանի Դաշնության ռազմական օդանավը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերը ռմբակոծելիս սխալմամբ հարվածել է թուրք զինվորների հետնակետին:

Դեպքի կապակցությամբ ՌԴ բարձրաստիճան ղեկավարները զանգահարել են թուրք պաշտոնակիցներին ու հայտնել իրենց ցավակցությունները:

Ըստ «CNNTurk» լրատվական կայքի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի համար: Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ 2 նախագահները քննարկել են նաև ահաբեկչության դեմ պայքարը, մասնավորապես` Սիրիայում իրականացվող գործողությունների ընթացքը:

Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմվն էլ հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ` նույնպես ափսոսանք ու ցավակցություն հայտնելով թուրքական կողմին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ