Այսօր շահագործման է հանձնվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի կունենա Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու առաջին պաշտոնական ուղերթը: Ըստ թուրքական «NTV» լրատվամիջոցի՝ այդ նպատակով Բաքվում կազմակերպվել է միջոցառում, որին ներկա գտնվելու համար Ադրբեջան են մեկնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Աղբյուրը նշում է, որ նախագծի իրականացումը սկսվել է 2008 թվականին: Այդ միջանցքով փոխադրվող բեռների առավելագույն ծավալը […]