18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բանկային ոլորտում փոխգործակցությունն ակտիվ է. Բակո Սահակյանը՝ Արթուր Ջավադյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ՀՀ մի խումբ առաջատար բանկերի ղեկավարների՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ։ Քննարկվել են Արցախում բանկային ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությունը բավականին ակտիվ է ընթանում՝ կարեւորելով սերտ համագործակցության պահպանումը նաեւ ապագայում։

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու […]

Լապշինը բացահայտեց վաղուց բացահայտվածը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրառում է կատարել և բացահատել մի բան,որն իմ կողմից բացահայտվել էր դեռ այս տարվա ապրիլի 16-ին և որի վերաբերյալ ես գրառում էի կատարել…Լապշինը “բացահայտել” է,որ պաշտոնական Բաքուն ցանկացել է իրեն փոխանակել մարդասպաններ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ… Իսկ սա 2017 թ-ի ապրիլի 16-ին […]

Թուրքիայում հայ զինվորի սպանության գործը կրկին կքննվի

Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայազգի Սևակ Բալըքչըի գործը 6 տարի անց կրկին  կքննվի, սակայն այս անգամ՝  քաղաքացիական դատարանում: Այդ մասին հայտնում է «Haberturk» լրատվամիջոցը, տեղեկացնելով, որ Սևակ Բալըքչըի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա 2018թ. փետրվարի 8-ին, Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի դատարանում: Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին […]

Բաքուն ռումբ է Իրանի հյուսիսում

Այս օրերին Ադրբեջանի նկատմամբ իրենց վերաբերմունքն այս ձևակերպմամբ են արտահայտում Իրանի մտավորականության հատվածը, որը զգուշավորությամբ է մոտենում Բաքվի՝ Թեհրանի հետ իր հարաբերությունները խորացնելու մասին հայտարարություններին: Օրերս Ադրբեջանի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում Իրանի «Ազադ» համալսարանի քաղաքական-իսլամական կառույցները համակարգող խորհրդի նախագահն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի երկակի քաղաքականության վերաբերյալ և Ադրբեջանին փոքր Իսրայել անվանել, […]

ԼՂՀ հարցի շուրջ Էրդողանի ակնարկը Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի բանալին գտնվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքերում, ու եթե նա ցանկանա, շատ հեշտությամբ հարցը կարող է ստանալ իր լուծումը։ Հաշվի առնելով, թե Թուրքիան ինչ դիրքորոշում է որդեգրել այս հարցում (ակնհայտ պրոադրբեջանական), սա կարելի է որոշակի ճնշում համարել, որ գործադրում է Թուրքիայի նախագահը Ռուսաստանի նախագահի […]

«Էրդողանական Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ»

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) հնարավոր բան չէ: Ըստ «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ Օզդեմիրն այդ մասին հայտնել է «Կանաչների» և իշխող «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ-CDU) կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ քննարկումների ժամանակ: Մինչ կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ բանակացությունների մեկնարկը, ելույթով հանդես է եկել ազգությամբ թուրք պատգամավորը […]

Թուրքիան զգուշացրել է Հունաստանին և Եգիպտոսին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հռոդոս կղզում Հունաստանի և Եգիպտոսի զինված ուժերի համատեղ մասնակցությամբ ընթացող զորավարժությունները (հոկտեմբերի 30-նոյեմբերի 4):   Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ Թուրքիայի արտգործնախարարությունը  հիշեցրել է, որ ըստ 1947թ. Փարիզի հաշտության պայմանագրերի՝ Իտալիայի կողմից Հունաստանին հանձնված Հռոդոս կղզում արգելված է ցանկացած տեսակի զորավարժություններ անցկացնելը: Նշվել է, որ այդ նպատակով պաշտոնական Անկարան իր […]

Արցախի քրեակատարողական հիմնարկից դատապարտյալը փախուստի է դիմել

Նոյեմբերի 2-ին ժամը 16։30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկից փախուստի է դիմել ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար դատապարտված¸ 1999թ ծնված Գեղամ Սամվելի Սարգսյանը։ Արցախի ՔԿՎ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գեղամ Սարգսյանի արտաքին նշաններն են. հասակը՝ 175սմ, միջին կազմվածքի¸ գլուխը՝ օվալաձև, հաստավուն ունքերով և սև աչքերով։ Հագին եղել […]

S-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կանցնի 2 մլրդ դոլարը

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) զենքերի և բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող «Ռոստեխ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը խոսել է «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ օգոստոսի 23-ին կնքած ռուս-թուրքական պայմանագրի որոշ մանրամասների մասին։ Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ Չեմեզովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև «S-400» վերաբերյալ կնքած պայմանագրի արժեքը անցնելու է 2 մլրդ դոլարի սահմանը։ Թուրքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի