28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայում հայերենի մասնագետների մեծ պահանջարկ կա. թուրքական համալսարանի պրոֆեսոր

Թուրքական «Kayserihaber » լրատվական կայքը անդրադարձել է Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի հայագիտության ֆակուլտետի գործունեությանը:  Ֆակուլտետի դասախոս պրոֆ. Գաֆֆար Մեհդիևը կայքի հետ զրույցում խոսել է Թուրքիայում հայերեն լեզվի ուսուցման կարևորության մասին:

Մեհդիևը նշել է, որ ամեն տարի ֆակուլտետի ուսանողների թիվն աճում է,  և չնայած 2010թ.-ին 6 ուսանողով են սկսել, այսօր ֆակուլտետում սովորում է 26 ուսանող:

Մեհդիևը նշել է, որ երկրում հայերենի իմացությամբ մասնագետների մեծ  պահանջարկ կա:

«Թե Թուրքիայի արխիվները, թե պետական տարբեր կառույցները հայերեն իմացող մասնագետների կարիք ունեն: Մասնագետներն անհրաժեշտ են նաև հայ-թուրքական հարաբերությունների մասով աշխատելու համար: Ինչպես նաև կան բազմաթիվ գրական ստեղծագործություններ, որոնք պետք է հայերենից թուրքերեն, և թուրքերենից հայերեն թարգմանել»,- ասել է նա:

Լրագրողի այն հարցին, թե ուսանողներն ինչու են ընտրում հայագիտության ֆակուլտետը, Մեհդիևը պատասխանել է , որ ուսանողների մեծ մասը ընրում է ֆակուլտետը հայերեն լեզուն սովորելու, հայալեզու փաստաթղթերը կարդալու, ուսումնասիրելու համար: Ըստ Մեհդիևի, ֆակուլտետում սովորողներից մեկն էլ ծագումով հայ է, ով լեզուն չգիտի և որոշել է սովորել:

Նշենք, որ Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանը Թուրքիայի միակ ԲՈՒՀ-ն է, որը հայագիտության ֆակուլտետ ունի:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ