25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիայի վարչապետի ընտանիքի անդամները ներգրավված են օֆշորային սկանդալի մեջ

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ)  տեղեկատվություն է տրամադրել աշխարհի նախկին և ներկա ղեկավարների օֆշորային գործունեության մասին:
 
Ըստ թուրքական « Halk TV » լրատվամիջոցի՝  հրապարակվել է  13.4մլն նյութ «Paradise Papers» (Դրախտի  փաստաթղթեր) անվամբ, որոնց մեջ առկա են նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ընտանիքի տան անդամների անունները, ովքեր նույնպես ներգրավված են օֆշորային սկանդալների մեջ: 

Մասնավորապես այդ անունների մեջ են Թուրքիայի վարչապետի 2 որդիները (Էրքամ Յըլդըրըմ, Բյուլենթ Յըլդըրըմ) , ովքեր Մալթայում ունեն 5 ընկերություններ (Hawke Bay Marine Co,  Black Eagle Marine, South Seas Shipping N.V., Dertel Shipping Limited, Nova Warrior Limited.):

Առաջինը հիմնադրվել է 2004թ., 2-րդ ընկերությունը հիմնադրվել է 2007-թ.-ին: Հայտնի է դարձել, որ այդ 2 ընկերությունների տնօրենն էլ հանդիսանում է Էրքամ Յըլդըրըմը:
 
Օֆշորային սկանդալի մեջ է ներգրավված նաև Թուրքիայի վարչապետի հորեղբայրը՝ Յըլմազ Յըլդըրըմը, ով նույպես Մալթայում ունի 2 ընկերություններ:
 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ