08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Քըլըչդարօղլուն համաձայնվել է հայ լրագրողի դիտարկման հետ

Ստրասբուրգում ընթացող «Համաշխարհային ժողովրդավարության ֆորումում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, պատասխանելով հայ լրագրողի հարցին, համաձայնվել է վերջինիս հետ: Այս հանգամանքը չի վիրպել թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի ուշադրությունից, որը լուրը վերնագրել է «Քըլըչդարօղլուն համաձայնվել է հայ լրագրողի դիտարկման հետ»: Հայ լրագրողի հարցը վերաբերում էր պոպուլիզիմին։ Նա այն դիտարկումն է անում, որ պոպուլիստները […]

Թուրքիան պետք է վերադառնա եվրոպական արժեքներին․ Յունկեր

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խոսել է  Թուրքիայի  եվրաանդամակցության հարցի շուրջ: Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ Յունկերը Բուլղարիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Թուրքիային կոչ է արել վերադառնալ եվրոպական արժեքներին: «Որոշ թուրք պաշտոնյաներ փորձում են մեղադրել  եվրամիությանը այն բանում, որ վերջինս չի կատարել Թուրքիային տված խոստումը ՝եվրաանդամակցության հարցում: Մինչդեռ մենք նման բան չենք անում: Մենք Թուրքիային […]

Վանում պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում

Վանի Գևաշ (պատմ. Ոստան-EH) շրջանի Ալթընսաչ գյուղում գտնվող հայկական Սբ. Թովմաս կիսավեր եկեղեցին այժմ օգտագործվում է որպես ախոռ: Վանա լճի ափից ոչ հեռու 400 մետրանոց բարձունքի վրա 10 կամ 11-րդ դարում կառուցված եկեղեցում ամփոփված են եղել Թովմաս առաքյալի մասունքները: Եկեղեցին 1671 թվականի վերանորոգումից հետո վերածվել է վանական համալիրի: Պատերին գանձ որոնողների բացած անցքերի ու շինությանը […]

Ադրբեջանում հրաժարվում են շարունակել դիվերսիայի հետևանքով վիրավորված զինծառայողի հետագա բուժումը

Ադրբեջանում հրաժարվում են շարունակել փետրվարյան ձախողված դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորներից մեկի՝ հատուկ նշանակության ուժերի զինծառայող Ռուստամ Գյուլուզադեյի ( Quluzadə Rüstəm) բուժումը։ Գյուլուզադեն, ամենայն հավանականությամբ, փետրվարի 26-ին ծանր վիրավորումը ստացել է Ակնայի ուղղությամբ ձախողված դիվերսիայի ժամանակ, քանի որ ծառայում էր Ակնային հարակից Թարթառի շրջանի զորամասերից մեկում։  Դիմելով ադրբեջանական լրատվական կայքերից մեկին՝ ադրբեջանցի հատուկջոկատայինը հայտնել է, որ […]

Նոյեմբերի 20-ին Թուրքիայում խորհրդարանի նախագահ կընտրեն

Նոյեմբերի 20-ին տեղի ունենալիք Թուրքիայի խորհրդարանի (TBMM-ԹԱՄԺ)  նախագահի ընտրոթյունների համար  երկրի քաղաքական կուսակցությունները արդեն սկսում են առաջադրել իրենց թեկնածուներին: Ըստ թուրքական «Haberler»  լրատվամիջոցի՝  թեկնածուների հայտերը հայտերը նոյեմբերի 12-16-ը ընկած ժամանակահատվածում: Առայժմ պաշտոնապես իր թեկնածուին հայտարարել է միայն երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (CHP-ԺՀԿ) –ը: ԺՀԿ-ի թեկնածուն կլինի Իզմիրի պատգամավոր Զեքերիա Թեմիզելը: Աղբյուրի պնդմամբ՝ Թուրքիայի  քրդամետ ընդդիմադիր […]

Ցավոտ լուծում՝ նաեւ Ադրբեջանի համար. Ժամանակ

«Ժամանակ»֊ի զրուցակիցն է Ռուսաստանի պետական հու­մանիտար գիտությունների ինս­տիտուտի պրոֆեսոր, քաղաքա­գետ Սերգեյ Մարկեդոնովը: – Իսկ ինչո՞ւ պիտի Ադրբեջա­նը «շահագրգռված» լինի թու­լացնելու լարվածությունը շփման գծում՝ ինչպես հայ­տարարվեց Ժնևի հանդիպու­մից հետո: – Ադրբեջանը ոչ թե շահագրգռ­ված է թուլացնելու կամ բարձ­րացնելու լարվածությունը, այլ շահագրգռված է պահպանելու նյարդային վիճակը, որովհետև եթե չլինի այդ նյարդայնությունը, Ղարաբաղի թեմայի մասին կմո­ռանան, այն լրջորեն […]

Ինչո՞ւ է Թուրքիան տեսախցիկներ տեղադրել հայ-թուրքական սահմանին

Ինչպես հայտնել ենք, Թուրքիան սկսել է  Հայաստանի հետ սահմանին՝ Կարս նահանգի հատվածում տեղադրած տեսախցիկների փորձարկման աշխատանքները: Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում   նշեց՝   հայ-թուրքական սահմանը տարածաշրջանում երևի ամենաանվտանգն է, ուստի Թուրքիայի այս քայը ահնսականալի է: «Ինձ համար զարմանալի է այն աժիոտաժը, որ ստեղծվել է այս թեմայի շուրջ   թուրքական ու ադրբեջանական մամուլում:  Թուրքիան […]

Պոլսահայ համայնքի երկընտրանքը՝ նոր պատրիարք ընտրելիս

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com     Մի քանի տարի շարունակ Ստամբուլում խոշոր վեճ էր հասունանում պոլսահայ համայնքի անդամների միջև՝ Հայոց նոր պատրիարքի ընտրության ծրագրերի շուրջ:   Առճակատումը պատմական խոր արմատներ ունի և վերջերս ավելի է սրվել Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդության կապակցությամբ, որն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները Ալցհեյմերի հիվանդության պատճառով:   Երբ պոլսահայ […]

Պայթյուն Թուրքիայի գործարաններից մեկում․ կան զոհեր

Թուրքիայի ծովափնյա Բուրսա նահանգի Գյուրսու շրջանում գտնվող, ներկերի արտադրությամբ զբաղվող գործարանում  ուժգին պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ պայթյունի հետևանքով 5 աշխատող զոհվել է և ևս 9-ը վիրավորվել:  Փլատակների տակ մնացել են 9 աշխատող, որոնք հայտնի չէ, թե դեռ ողջ են թե ոչ: Դեպքի վայր են մեկնել Թուրքիայի  աղետների և արտակարգ իրավիճակների ծառայության […]

Դիտարկում է անցկացվել

Նոյեմբերի 8-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։    Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի