25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը բյուջեից 2.7 մլն լիրա է ծախսել նվերների համար

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը 2016 թվականին պետական բյուջեի փողերով ամենաշատ նվերներ բաժանած պաշտոնյան է դարձել Թուրքիայում:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Քահրաման 2016-ին խորհրդարանի բյուջեից 2.7 (696000 դոլար) մլն թուրքական լիրա է հատկացրել նվերներ գնելու համար՝ այս ցուցանիշով առաջ անցնելով նույնիսկ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:

Նշվում է, որ Քահրամանը մեջլիսի պատգամավորներին Մուհամեդ մարգարեի կյանքի դրվագները պատմող «40 Հադիս» վերնագրով գրքեր, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասին ալբոմներ, դյուրակիր համակարգիչներ և այլ նվերներ է ուղարկել:

Ըստ աղբյուրի՝ պետական միջոցների խնայողությամբ աչքի չընկնող Քահրամանը հրամայել է փոխարինել նաև 2012 թվականի արտադրության «մերսեդես» մակնիշի ներկայացուցչական ծառայողական մեքենան նոր 5 մլն լիրա (1.280.000 մլն դոլար) արժողությամբ «մերսեդեսով»:  

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նվերների վրա բյուջեի միջոցներից ծախսել է 1.396.000 լիրա (360.000 դոլար), իսկ վարչապետը՝ 123.840 լիրա (31860 դոլար):

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ