Թուրքիայի զինված ուժերը համալրվել են նոր տեսակի ռումբերով
Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնը (TÜBİTAK) երկրի զինված ուժերի շահագործմանն է հանձնել «NEB» (Nüfuz Edici Bomba) տեսակի ռումբերը, որոնք նախատեսված են թաքստոցները և բետոնե կառույցները ոչնչացնելու համար:
Ըստ թուրքական «Tunaguzelyurt» լրատվակայքի՝ այդ ռումբերը, որոնք դրվել են սերիական արտադրության, տեղադրվելու են Թուրքիայի F-16 ռազմական ինքնաթիռների վրա:
Դրանք կարող են ոչնչացնել նաև վերգետնյա թիրախներ: «NEB»-ի երկարությունը կազմում է 2600 մմ., լայնությունը՝ 457.2 մմ, քաշը` 870կգ:
Ռումբերը կարող են ոչնչացնել նաև վերգետնյա թիրախներ: Մասնավորապես դրանք կարող են ոչնչացնել թաքնված թիրախներ, ինքնաթիռների անգարներ, ռադարներ և այլն:
Նշենք, որ մինչ վերջին ժամանակներս Թուրքիան իր օդային ուժերի համար ռումբերը և հրթիռները հիմնականում պատվիրում էր ԱՄՆ-ից: