18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բակո Սահակյանն ընդունել է Տարոն Մարգարյանին եւ Վիգեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ Երեւան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:  Խոսելով պաշտպանության համակարգի մասին՝ Նախագահն ընդգծել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունն այս ուղղությամբ […]

Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել են Ստեփանակերտի Ազատամարտիկների այգու կառուցման աշխատանքների ընթացքին

Սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների հետ Արցախ այցելած Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի հետ միասին այցելել են Ստեփանակերտի Ազատամարտիկների այգի, ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին: Հիշեցնենք, որ այգին կառուցվում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Հոկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված: Նշված ժամանակահատվածում հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքպահների ուղղությամբ կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական […]

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Երևանի պետական համալսարանի դասախոսներին և ուսանողներին

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների։ Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնական գործառույթները, ինչպես նաև հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ Մասիս Մայիլյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և Արցախի […]

Զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծանում է Նեմրութ լեռան նկատմամբ

UNESCO-ի համաշխարհային ժառանգության  մեջ ներառված Թուրքիայի Ադըյաման նահանգի Քահթա շրջանում գտնվող հայտնի Նեմրութ լեռ (3050մ)  9 ամսում  այցելել է 52.000 զբոսաշրջիկ, որից 2000-ը  օտարերկրացիներ են եղել: Ըստ թուրքական «Star» թերթի կայքի՝ այդ մասին հայտարարել է Ադըյաման նահանգի մշակույթի և տուրիզմի հարցերով զբաղվող  վարչության տնօրեն Մուստաֆա Էքինջին: Թուրք պաշտոնյայի խոսքերով՝ այժմ իրենք աշխատանքներ են իրականացնում, որպեսզի […]

Բուլդոզերի տակ են տալիս ղարաբաղյան պատերազմի հաշմանդամի տունը /տեսանյութ/

Ադրբեջանի իշխանությունները բուլդոզերի տակ են տալիս ղարաբաղյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամի տունը… Գրում են, որ տունը խանգարում էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) շինարարական ծրագրերին : Ալեն Ղուլյան

Պատերազմի վտանգը

«Հայաստանը հայտնում է իր դիրքորոշման կարծրացման մասին, քանի որ խոսում է ոչ միայն Լաչինի միջանցքը պահպանելու մասին, այլ այն տարածքների, որոնք չեն սպառնում Արցախի անվտանգությանը: Հայաստանը չի բանակցելու Ադրբեջանի հետ, քանի դեռ սահմանում վտանգ կա, և Ալիևը մի ձեռքով բանակցում է, մյուսով կրակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով, թե պաշտպանական […]

«Սեւ ցուցակ»

Ադրբեջանական «սև ցուցակը» մեքսիկական պատգամավորներին և CNN-ի լրագրողին ներառելուց հետո շարունակում է ընդլայնվել: Հատկանշական է, որ այս պահին այն ընդգրկում է 686 մարդ 53 պետություններից՝ քաղաքական գործիչներ, համաշխարհային մեծության աստղեր, գիտնականներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն: Հետաքրքիր է ցուցակում ներառված մարդկանց աշխարհագրությունը՝ Ռուսաստան՝ 176 2. Գերմանիա՝ 67  3. ԱՄՆ՝ 51 4. Իտալիա՝ 49 5. […]

Ապարանցի Պավլիկի նամակը արցախահայությանը

«Սասնա ծուռ» Պավլիկ Մանուկյանը իր փաստաբանի միջոցով նամակ է հղել արցախահայությանը՝ խնդրելով չվարվել իր հետ այնպես, ինչպես վարվեցին բարերար Լեւոն Հայրապետյանի հետ: Նա իր նամակը վերնագրել է «Ուղեցույց Արցախին և ոչ միայն Արցախին»: Նամակում ասվում է. «Սիրելի արցախցիներ. Խորը կսկիծով կիսում եմ ձեր ու ողջ հայ ժողովրդիս վիշտը՝ մեր անդառնալի կորստի կապակցությամբ, մեզ բոլորիս Աստծո […]

Ալիեւը դուրս կմղի՞ Հայաստանին. Իրանի ձայնը վճռորոշ է. Ժամանակ

Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սայիդ Խան Մոհմանդը հայտարարել է, որ Պակիստանը ցանկանում է միանալ Իրանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը իրար կապող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին՝ իր երկաթուղային ճանապարհներով միանալով այս երկրների երկաթուղային ցանցին։ Այս հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահի՝ Պակիստան կատարած վերջին այցելության ընթացքում։ Այս երկու երկրները ծրագրում են «Հյուսիս– Հարավը» միացնել Պակիստանի Գվադար նավահանգստին, իսկ այնուհետեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի