18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանի հրամանով կառուցվող մզկիթի համար հատուկ մետրոյի գիծ կբացվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Ստամբուլի ասիական մասում գտնվող Չամլըջա բլուրի վրա կառուցվող հսկայական մզկիթի համար հատուկ մետրոյի գիծ կկառուցվի: Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի` հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում կառուցվող ամենամեծ մզկիթի համար ստեղծվող մետրոյի 3.8 կմ երկարությամբ գիծն ունենալու է 4 կայարան: Այն կսկսվի Ստամբուլի Ալթունիզադե շրջանից ու կձգվի մինչև Չամլըջա մզկիթ:  Ստամբուլի […]

Վանի միջնադարյան հայկական վանքը վերածվել է աղբավայրի

Թուրքիայի Վան նահանգի Էրչիշ  (Արճեշ) շրջանի 7-րդ դարին հիմնադրված Արծվաբեր վանքը վերացման եզրին է: Ըստ թուրքական «Gazetekarinca» լրատվամիջոցի՝ գանձագողերի թիրախում հայտնված վանքը օր օրի ավելի է ավիրվում, իսկ մոտակայքում ապրող բնակիչները այն վերածել են աղբավայրի: Աղբյուրը նշում է, որ հայկական աղբյուրների համաձայն՝ վանքը ենթադրաբար հիմնադրվել է (627թ.)-ի, իշխան Մժեժ Գնունու, կամ էլ Արճեշի քահանա  Յեղյա 1-ինի […]

ԻՊ ահաբեկիչները վերադառնում են. Անկարան՝ վտանգի տակ

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հաջող ռազմական գործողությունների հետևանքով կազմակերպության կողմից վերահսկվող տարածքների մեծ մասն արդեն ազատագրվել է: Տարածքները կորցնելուց հետո ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվող տաբեր երկրներից եկած վարձկանները հետ են վերադառնում իրենց երկրներ: Ըստ թուրքական «Gazeteduvar.com.tr» լրատվական կայքը, հղում անելով ամերիկյան «Soufan Center» կազմակերպության տվյալներին, գրում է, որ այս օրերի […]

Չավուշօղլուն Իրաքի քրդերին կոչ է արել չեղարկել անկախության հանրաքվեն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է իրաքյան Քուրդիստանի ղեկավարների կողմից  սեպտեմբերի 25-ին  տեղի ունեցած անկախության հանրաքվեն սառեցնելու հետ կապված որոշումը: Ըստ թուրքական «NTV» հեռուստաընկերության լրատվական կայքի՝ թուրք պաշտոնյան ասել է, որ հանրաքվեի անցկակցմամբ՝ Քուրդիստանի ղեկավար Մեսութ Բարզանին մեծ վնաս հասցրեց հենց Իրաքի քրդերին: «Բարզանին այս հանրաքվեով Իրաքի քրդերին բաժանեց և մասնատեց: Քուրդ ժողովրդին հարված հասցվեց: […]

Եվրահանձնաժողովի պատգամավորները Թուրքիային կոչ են արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Բրյուսելում եվրահանձնաժողովի գրասենյակում 5 պատգամավորներ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել երկրում կալանավորված լրագրողներին:  Թուրքական «Diken»-ը, հղում անելով «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը, նշում է, որ ասուլիսի ժամանակ պատգամավորներն իրենց ձեռքին պահել են կալանավորված լրագրողների լուսանկարները: Մասնավորապես  եվրահանձնաժողովի իտալացի պատգամավոր Մասսիմո Կաստալդոն իր ձեռքում պահելով թուրքական «Özgür Gündem» թերթի […]

Թուրքիայի կողմից S-400 համակարգերի գնումը հետևանքներ կունենա. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի գնմանը: Ըստ թուրքական «Gazetekarınca» լրատվական կայքի՝ Պավելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից նշյալ համակարգերի գնումը կարող է հետևանքներ առաջացնել: «Երկրներն իհարկե ազատ են որոշում ընդունելու հարցում: Բայց նաև ազատ են այդ որոշումների առաջացրած հետևանքների հետ առերեսվելու հարցում»,- նկատել […]

Բարզանին սառեցրել է Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքները. Թուրքիայի արձագանքը

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը գրավոր հայտարարություն է տարածել՝ հայտնելով սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու որոշման մասին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է հաշվի առնելով Իրաքի կառավարական զորքերի և փեշմերգայի ուժերի (քրդական ինքնավարության զինված ուժեր-խմբ.) միջև վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով 2 կողմերի ունեցած զոհերի […]

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Հոկտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Մասիս Մայիլյանն ուշադրություն է հրավիրել վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա, որոնց հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել։ Արցախի ԱԳՆ […]

Թուրքիայի դպրոցներից մեկի աշակերտներին արգելվել է քրդերեն խոսել

Թուրքիայի հարավ-արևմտյան Շըրնաք քաղաքի Օմեր Քեչեջիգիլի անվան նկախակրթական դպրոցի տարածքում  աշակերտներին արգելվել է քրդերեն խոսել: Ըստ թուրքական «Evrensel.net» լատվակայքի՝ դպրոցի ոսուցիչներից մեկը, ում անունը չի հրապարակվում, դպրոցի պատին գրություն է փակցրել. «Քրդերեն չեմ խոսելու», «Դասի ընթացքում չեմ խոսելու», «Դասարանում չեմ կռվելու»: Գրառումը նկատել է դպրոցի աշակերտներից մեկի ծնողը: Վերջինս լուսանկարել է գրառումը և հրապարակել  համացանցում: […]

ԵԱՀԿ դիտարկում Հադրութում

Հոկտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  Հադրութի շրջանի հարավարեւելյան ուղղությամբ։  Արցախի ԱԳն-ից  հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի