09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել են Ստեփանակերտի Ազատամարտիկների այգու կառուցման աշխատանքների ընթացքին

Սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների հետ Արցախ այցելած Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի հետ միասին այցելել են Ստեփանակերտի Ազատամարտիկների այգի, ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին: Հիշեցնենք, որ այգին կառուցվում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում:

Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ ճարտարապետական և տեղանքի ինքնատիպ լուծումներով, շատրվանային համալիրներով ու ծառուղիներով նախագծված այգին հանգստի յուրօրինակ վայր կդառնա ստեփանակերտցիների ու քաղաքի հյուրերի համար:

Առանձնակի կարևորելով Ազատամարտիկների այգու կառուցումը`ՀՀ պաշտպանության նախարարը նկատել է, որ հանգստի այս գոտին կդառնա հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության լավագույն խորհրդանիշներից մեկը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ընդգծել է, որ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական, և հետևողականորեն շարունակվելու են կյանքի կոչվել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշվել են համագործակցության ծրագրով:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ