29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թեկուզ եւ մեկ եկեղեցի բացելով, հոգեւոր շրջափակումը վերացնելն է. արցախյան վկայություններ

1930 թվականից Արցախում ոչ մի եկեղեցի չէր գործել: Եվ ահա, 1989 թվականի հոկտեմբերի 1ին՝ Վարագա Խաչի տոնի օրը Արցախում, առաջինը բացվեց եւ վերաօծվեց Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին:

Իսկ ինչու՞ հատկապես հոկտեմբերի 1ին: Պարգեւ սրբազանը գիտեր, որ նման պարագայում նախախնամության ձեռքն է գործում, եւ պատահականությունները բացառվում են: Եվ ահա այս մեծ արարողությունից հետո մի քանի օր անդադար աղոթում էր իր հարցի պատասխանն ստանալու համար: Եվ Սուրբ Հոգու ազդումով՝ գրադարանից ահա վերցնում է ուղղափառ եկեղեցու տոների մասին գիրքը, եւ պարզվում է, որ 10-րդ դարում, երբ որ թուրքերը ասպատակում էին Բյուզանդիան, եւ մեծ վտանգ կար, որ ողջ այդ երկիրը կգրավեն. Պոլսում այդժամ, Աստվածամոր տաճարում, պատարագ էր մատուցվում, որին մասնակցում էր ժամանակի մեծ սրբերից Անդրեասը՝ Մուրացկանը Վասն Հիսուսի:

Նա խնդրում էր Աստվածածնին, որ պաշտպան կանգնի Բյուզանդիային: Այդժամ, ամենքին ի տես, եկեղեցու առաստաղը բացվեց, երեւաց Աստվածածինը եւ իր շուրջառը նետեց Բյուզանդիայի վրա: Եվ պատարագի մասնակիցները բոլորն իրար նայելով՝ ասում էին, թե Աստվածածինը մեր դատապաշտպանը եղավ, ուստի անհնար է, որ չհաղթենք: Եվ ճշմարիտ, այդպես էլ եղավ: Թուրքերն այդ մարտերի ժամանակ պարտվեցին: Եվ երբ 600 տարի անց, 15րդ դարում թուրքերը նվաճեցին Բյուզանդիան, / պատճառը՝ բարեպաշտությունը պակասել էր Աստծու եւ Աստվածածնի նկատմամբ/, այդժամ բյուզանդական եկեղեցին Աստվածածնի երեւման օրը՝ հոկտեմբերի 1ը հռչակեց որպես Աստվածածնի հովանու տոն: Եվ այս տոնի առիթով տարբեր ազգեր կառուցեցին բազմաթիվ տաճարներ, որ անվանվեցին Աստվածածնի հովանու տաճարներ: 

Նման դեպք եղավ նաեւ Ռուսաստանում. երբ ռուսները պատերազմում էին թաթար մոնղոլների դեմ, Աստվածածնի հովանու տոնի ժամանակ հաղթեցին: Այդժամ մի նոր տաճար եւս կառուցեցին Աստվածածնի հովանու անվամբ, որը գտնվում է Կրեմլում: Եվ այս տաճարը սուրբ երանելի Վասիլիսի ամենասիրած վայրն էր եւ այդտեղ էլ ամփոփվել են սրբի մասունքները: Այստեղ կա նաեւ մեր սուրբ Գրիգոր Լուսավորիչի խորանը:

…Եվ այս վկայությունները ընթերցելով, Արցախի Առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոսը տեղեկացավ, որ իրենք Պատերազմող Արցախի առաջին եկեղեցու բացումը կատարել են Աստվածամոր հովանու տոնի բուն օրը, որ համընկել է Սուրբ Վարագա Խաչի տոնի հետ: Նախախնամության ձեռքով Աստվածածնի հովանու տոնի օրը Արցախում առաջին եկեղեցու վերաօծվելը վստահեցրեց, որ Արցախ աշխարհի դատապաշտպանը Աստվածածինն է եւ կրկին՝ ընդդեմ տաճիկների /թուրքերի/: 

Հաղթանակի համար կարեւորը, այդ օրերին ասել է Պարգեւ սրբազանը, նախ, թեկուզ եւ մեկ եկեղեցի բացելով, հոգեւոր շրջափակումը վերացնելն է, ապա մնացած տարածքային շրջափակումները անհնար պիտի լինի, որ տեղի չտան:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ