29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նռան փառատոն Արցախում /ֆոտո/

Հոկտեմբերի 29-ին Մարտունի քաղաքում կազմակերպվել է նռան փառատոն: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցահանդես-տոնավաճառի շուրջ 55 տաղավարներում իրենց արտադրանքն էին վաճառքի հանել Մարտունու և հանրապետության մյուս բոլոր շրջանների նռան մշակմամբ զբաղվող այգեգործներ:

Բացման հանդիսավոր արարողությունն ազդարարվել է Արցախի թեմի փոխառաջնորդ Հայր Սահակ վարդապետ Շաքարյանի կատարած նռան օրհնեքի արարողությամբ: «Նուռը միասնության խորհրդանիշն է, և նռան հատիկների պես այսօր մենք միասնության խորհրդով հավաքվել ենք՝ սիրով վայելելու բարի պտուղները»,- ասել է Արցախի թեմի փոխառաջնորդը:

Փառատոնին ներկա ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, շրջել է տաղավարներով, մասնակիցներից հետաքրքրվել այս տարվա բերքի արդյունքներով: Նախագահը կարևորել է փառատոնի կազմակերպումը՝ տեղական արտադրանքի ներկայացման ու արտադրողների խրախուսման տեսանկյունից և նշել, որ այն պետք է դառնա ավանդական:

Մեզ հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը նշել է, որ Մարտունու  շրջանը դեռևս խորհրդային տարիներից հայտնի է նռան մեծածավալ արտադրությամբ, և ուրախալի է, որ լավագույն ավանդույթները այսօր շարունակվում են: «Կարծում եմ՝ շատ խորհրդանշական է այսօրինակ փառատոնի կազմակերպումը հենց Մարտունիում, որտեղ ընդգրկված են նաև մեր հանրապետության մյուս շրջանների այգեգործները: Ինչպես արդեն հայտարարվել է, նռան արտադրությունը առաջիկա տարիներին լինելու է տարեվերջին ընդունվելիք գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հիմնական ծրագրերից մեկը: Նախատեսվում է պետական մեծ ծավալի միջոցների հատկացում, որպեսզի Արցախը շատ շուտով տարածաշրջանում դառնա նռան արտադրությամբ զբաղվող ամենամեծ երկրամասերից մեկը»,- ասել է գյուղնախարարը:

23022302_1106373052889691_559525087_n 23022030_1106373086223021_503526700_n 22894916_1106372096223120_114019665_n 22901314_1106370092889987_139252588_n 22895030_1106379572889039_1946347906_n

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ