10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ստամբուլի ափերում թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր

Նոյեմբերի 1-ի առավոտյան Ստամբուլի Շիլե շրջանի ափերի մոտ բեռնափոխադրող թուրքական նավ է խորտակվել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջողի՝ նավի մեջ եղել է 11 հոգի, այս պահին հայտնաբերված է 4 դի:

Նշվում է, որ մյուսների մարմնինների որոնողական աշխատանքները շարունակվում են:

78 մետր երկարություն և 13 մետր լայնություն ունեցող  «BİLAL BAL» անվամբ նավը պետք է Սև Ծովի Էրեղլի նավահանգիստ հասցներ 3800 տոննա ձուլաերկաթ:

Նշյալ տեղեկությունը հաստատել է նաև Թուրքիայի կապի, տրանսպորտի և ծովագնացության նախարարությունը, ինչպես նաև երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Աղբյուրը նշում է, որ նավը խորտակվելուց առաջ օգնության ազդանշան է տվել:

Առայժմ չեն հայտնում, թե որն եղել նավի խորտակման պատճառը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ