19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը Էրդողանին «Ֆաշիստ բռնապետ» է անվանել

Թուրքիայի նախագահի փաստաբան  Հուսեյն Այդինը դատական հայց է ներկայացրել  երկրի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Բուլենթ Թեջանի դեմ: Վերջինս ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի՝ Թուրքիայի Թեքիրդաղ նահանգում  Էրդողանին անվանել էր «Ֆաշիստ բռնապետ»:

Թուրքիայի նախագահականի խոսնակ Իվրահիմ Քալինը «Twitter»-ի իր էջում վերոնշյալ թեմայի վերաբերյալ գրառում կատարելով, մասնավորապես ասել էր.

«ԺՀԿ-ական Բյուլենթ Թեզջանի ատելություն սերմանող արտահայտությունը երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի համար ամոթալի երևույթ է: Դա քաղաքականություն  չէ, այլ ազգի կամքի նկատմամբ  թշնամություն: Այս հարցում դատաիրավական մարմիններին ենք դիմելու:»

Թեմայի հետ կապված արձագանքել է Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը:

Վերջինս Թեզջանի խոսքերը որակելով որպես «անամոթություն, անազնվություն, անդաստիարակություն»,  ասել է.

«Թուրքիայում միակ ֆաշիստական կուսակցությունը ԺՀԿ-ն է: Անցյալը  դրա վառ ապացույցն է»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ