Թուրքիայում պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների

Գազիանթեփի (Այնթափ) պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների:
Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը , անդրադառնալով թեմային, գրում է որ դարավոր պատմություն ունեցող հայկական տները, որոնք ձմռանը տաք պահող իսկ ամռանը զովություն ապահովող քարերով են կառուցված, այսօր քաղաք այցելող զբոսաշրջիկների կողմից մեծ հետաքրքրության են արժանանում:
Ըստ աղբյուրի տները, որոնք այսօր վերածվել են հյուրատների 200-300 տարվա պատմություն ունեն: Հյուրատներից մեկի տնօրեն Զեյնել Օզքարամանը պատմել է , որ պատմական հուշարձաններ հանդիսացող այս տները հայերից են մնացել. տներից մեկի վրա նույնիսկ հայերեն մակագրություն կա: Օզքարմանը նշել է, որ հյուրատունը մեծ պահանջարկ է վայելում, և գրեթե միշտ շաբաթվա վերջում ազատ սենյակ չի լինում:
Հյուրատներում երկտողանոց համարում գիշերակացը, նախաճաշը ներառյալ արժի 150-200 (մոտ 20000 դր.) լիրա: