28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիան քրգործ կհարուցի Գերմանիայում ապաստանած թուրք մտավորականների դեմ

Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը պատրաստվում է քրգործ հարուցել Գերմանիայում բնակվող թուրք մտավորականների դեմ՝ ահաբեկչության օգտին քարոզչություն անելու մեղադրանքով: Այս մասին, ըստ «Sputnik»-ի թուրքական ծառայության, գրում է գերմանական «Suddeutsche Zeitung» պարբերականը:

Աղբյուրի հավաստմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում հայտարարված պարետային ժամի և տեղի ունեցած զինված բախումների շրջանակներում գրանցված իրավախախտումների դեմ պայքարող թուրք մտավորականներից 100-ը ներկայումս բնակվում են Գերմանիայում:

Ինչպես հայտնի է ՝ վերոհիշյալ իրադարձությունների ժամանակ 1128 մտավորականներից բաղկացած և «Ակադեմիկոսները հանուն խաղաղության» անունը կրող նախաձեռնության անդամները մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի դեմ պայքարի նպատակով ստորագրահավաք էին կազմակերպել՝ գործելով «Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսով:

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայում ապաստանած մտավորականներից 5-ին արդեն մեղադրանք է առաջադրվել, իսկ մյուսների փաստաբանները մոտ ժամանակներս կծանուցվեն իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքների մասին:

Աղբյուրի պնդմամբ՝ գերմանական դատարանները, ամենայն հավանականությամբ, կմերժեն թուրք մտավորականներին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ պահանջները: Նշվում է, որ եթե Թուրքիան այդ 100 գիտնականի վերաբերյալ միջազգային հետախուզում հայտարարի, ապա նրանց համար վտանգավոր կդառնա ընդհանրապես Գերմանիայի տարածքից դուրս գալը:

Հավելենք, որ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության կազմած մեղադրական եզրակացության մեջ թուրք ակադեմիկոսների գործունեությունը որակվել է որպես խաղաղության կեղծ կոչ, որն իրականում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) օգտին բացահայտ պրոպագանդա է:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ