13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բոլորս գտնվում ենք ԼՂՀ ճանաչման նախաշեմին. Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Արցախի նախագահին

Նախօրեին Արցախյան շարժման 25-ամյակի առիթով Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական այցով եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ուր հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` նախագահական նստավայրում: Նա շնորհավորեց նախագահին այդ կարեւոր տարեդարձի կապակցությամբ եւ իր հարգանքի տուրքը մատուցեց անկախ Արցախը կերտած բոլոր քաղաքացիներին եւ զինվորներին: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ բոլորս գտնվում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման նախաշեմին: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ […]

Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է լսել Սաակաշվիլիին

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլիի ամենամյա ելույթը, որը նշանակված էր փետրվարի 8-ին, անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ մասին հայատարարել է խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, հաղորդում է “Рустави-2″-ը: Հետաձգման համար պատճառ է դարձել այն, որ պատգամավորները համաձայնության չեն եկել Վրաստանի Սահամանդրությունում որոոշ փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ: Նրանց մեծ մասը կարծում է, որ նախագահի ելույթը կկայանա այն ժամանակ, […]

Ադրբեջանը պաշտոնապես ճանաչել է ԼՂՀ-ն . իրարանցում Բաքվում

Ադրբեջանի ”Ümid” (Հույս) կուսակցության հասարակայնության հետ կապերի գծով փոխնախագահ Այնուր Իմրանովան սոցցանցերում տեղադրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, այն ժամանակ դեռեւս նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիեւի` 1993 թ-ի հուլիսի 25-ին ԼՂՀ պաշտպանության նախարարին հղած նամակը, որում ասվում է. “2 երկրների ղեկավարների միջեւ հանդիպում անցկացնելու համար ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի առաջ պարտավորվում ենք երեք օրով դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները”: […]

Իրանը “երկրագնդի երեսից Իսրայելը ջնջելու” պատրաստակամություն է հայտնել

“Մեր բանակն ունակ է հակահարված հասցնել ցանկացած ագրեսորի եւ ստիպել նրան զղջալ կատարած հարձակման համար”: Կահիրեում կայացած իսլամական  պետությունների գագաթաժողովին նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` նշելով, որ իրանցիները պատրաստ են “երկրագնդի երեսից ջնջել Իսրայելը”,-հաղորդում է “MIGnews”-ը: “Իրանի ժողովուրդը պատրաստ է ներխուժել Իսրայել, եթե վերջինս համարձակվի գրոհել Իրանը եւ ռազմական արկածներ որոնի: […]

Ստեփանակերտի օդանավակայանը միայն քաղաքացիական եւ մարդասիրական նպատակների համար է

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը “News.am” լրատվական կայքի հարցին: Հարց. Վերջերս երկու-երեք եվրոպացի պատգամավորներ անհանգստություն են արտահայտել Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ, որ դա կարող է ազդել բանակցային գործընթացի վրա: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ: Պատասխան. Եթե այդ երկու-երեք վերոհիշյալ պատգամավորներն իսկապես անհանգստանում են բանակցությունների ընթացքի համար, ապա պետք է առնվազն հետաքրքրվեն այդ գործընթացով, ծանոթ լինեն […]

Հալեպում հայ է սպանվել

Փետրվարի 6-ին Հալեպում դիպուկահարի գնդակից զոհվել է 60-ամյա հայ արհեստավոր Անդրանիկ Ավետիսյանը, հաղորդում են հայկական լրատվամիջոցները: Չնայած որ Հալեպի հայկական թաղամասում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, քաղաքում շարունակում է տիրել նույն վիճակը` համատարած գործազրկություն է տիրում, եւ մարդիկ դժվարանում են սնունդ հայթայթել: Չի գործում Հալեպի միջազգային օդանավակայանը: Գործում է Դամասկոս-Լաթաքիա-Երեւան չվերթը, սակայն հալեպահայերի համար վտանգավոր է […]

Վրաստանի վարչապետը որոշել է Ֆրանսիայի քաղաքացի մնալ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դադարեցրել է ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը: Ընդ որում, նա հրաժարվել էր նաեւ վրացական քաղաքացիությունից, որը նրան ընտրություններից հետո առաջարկել էր նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: Իվանիշվիլիի խոսքով` ինքն առայժմ մտադիր չէ օգտվել “Վրաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունից”: Վարչապետը բացատրել է դա այն պարզ պատճառով, որ եթե ինքը երկքաղաքացիություն ունենա, ապա […]

Նախագահի վրա կոշիկ են նետել /վիդեո/

30 տարվա ընթացքում Իրանի նախագահի առաջին այցը Եգիպտոս մթագնել է տհաճ միջադեպով: Իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ենթարկվել է Մերձավոր Արեւելքին բնորոշ հարձակման` նրա վրա կոշիկ են նետել, հաղորդում է “НТВ”-ն: Անհայտ անձը փորձել է որքան հնարավոր է մոտ գնալ Ահմադինեժադին` հավանաբար ուղիղ նշանակետին հարվածելու համար, սակայն հարձակումը կանխվել է: Նա հազիվ է հասցրել սիրիական […]

ԵԱՀԿ գործող նախագահը համանախագահների հետ քննարկել է ԼՂ խնդիրը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, ժակ Ֆորի եւ Յան Քելլիի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ` քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գրանցված առաջընթացը: Բանակցությունների ընթացքում նրանք մասնավորապես կենտրոնացել են նախորդ շաբաթ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների` Փարիզում կայացած հանդիպմանը, որի […]

Շփման գծում դիտարկումն անցել է առանց խախտումների

Փետրվարի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի