13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Քերիին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:   “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների անունից շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ միջնորդական ջանքերը և համոզված ենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում […]

ՀՀ դեսպանը ռումինական հեռուստաալիքով անդրադարձել է ԼՂ խնդրին

Շաբաթ երեկոյան, ս/թ փետրվարի 2-ին, ռումինական “DIGI 24” հեռուստատեսության “Դիվանագիտական անձնագիր” հաղորդման հյուրն էր Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Կեսժամանոց հաղորդման ընթացքում դեսպանն անդրադարձավ Ղարաբաղյան հարցին, հայ-ռումինական առեւտրատնտեսական փոխանակումների վիճակին, ինչպես նաեւ ռումինահայ համայնքի պատմությանն ու նրա ինքնության պահպանության ուղղությամբ Հայաստանի ջանքերին: Հաղորդումն սկսվեց Հայաստանի մասին պատմող տեսանյութով, ուր անկախության կայացման ճանապարհին խոսվեց Հայոց ցեղասպանության եւ […]

Իրանի նախագահը պատմական այց է կատարել Եգիպտոս

Իրանի նախագահը պատմական այց է կատարել Եգիպտոս: Իսլամական հանրապետության նախագահը 1979-ից, երբ Իրանում հեղափոխություն տեղի ունեցավ, իսկ Կահիրեն խաղաղ համաձայնագիր ստորագրեց Թել-Ավիվի հետ,  որից հետո 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները փաստացի ընդհատվեցին, հաղորդում է “Reuters”-ը: Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին համբուրել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, երբ վերջինս իջել է ինքնաթիռից:  Իրանի առաջնորդը Կահիրե է մեկնել` […]

Իվանիշվիլին չի լսի Սաակաշվիլիին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքն անձամբ ներկա չի գտնվի խորհրդարանում, երբ այնտեղ իր ամենամյա զեկույցով ելույթ կունենա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է “РИА Новости”-ն:  Սաակաշվիլին օրենսդիր մարմնի առջեւ ելույթ կունենա փետրվարի 8-ին: Դա կլինի նրա առաջին ելույթը 8-րդ գումարման խորհրդարանի առջեւ: 2012-ի հոկտեմբերի 1-ի ընտրությունների արդյունքում խորհրդարանի տեղերի մեծամասնությունը պատկանում է “Վրացական […]

Սիրիական ընդդիմությունը համաձայնել է բանակցել փոխնախագահի հետ

Սիրիական Ազգային Կոալիցիայի` երկրի միացյալ ընդդիմության ղեկավար Ահմեդ Մուազ ալ-Խաթիբը պատրաստակամություն է հայտնել երկրի փոխնախագահ Ֆարուկ ալ-Շարայի հետ բանակցություններ վարել: Այդ մասին նա հայտնել է “Ալ-Արաբիա” հեռուստաալիքի եթերում: Ալ-Խաթիբն իր ընտրությունը բացատրել է նրանով, որ որպես կառավարության ներկայացուցիչ Ալ-Շարայի ընտրությունը պայամանավորված է նրանով, որ փոխնախագահը մնացել է այն քիչ մարդկանցից կառավարությունում, ում “ձեռքերը չեն արյունոտվել”: […]

Մենք պետք է վերադարձնենք Հարավային Օսիան եւ Աբխազիան. Իվանիշվիլի

Վրաստանը ոչ մի գնով չի հրաժարվի իր տարածքային ամբողջականությունից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի` Մյունխենյան կոնֆերանսին արած  հայտարարությունը, երբ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ը բոլոր հարցերով չէ, որ համաձայն է Ռուսաստանի հետ, եւ որպես օրինակ նշել էր Վրաստանի օկուպացված տարաքծները: Բայդենի խոսքով` ԱՄՆ-ը Հարավային Օսիան եւ […]

Տիգրան Բալայանի արձագանքը Ազիմովին

ՀՀ ԱԳՆ Մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պարզաբանել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի այն պնդումը, ըստ որի անցյալ շաբաթ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ հայկական կողմն իբր թե մերժել է Ադրբեջանի կողմից արված ինչ-որ առաջարկներ: “Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ եռանախագահների փարիզյան վերջին հանդիպմանը որեւէ առաջարկ ադրբեջանական կողմը չի արել։ Ավելին, այդ հանդիպման վերաբերյալ նախարարների ու համանախագահների կողմից […]

Թրքուհիները բողոքի ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն հայուհիների

“Ստամբուլի ֆեմինիստական խումբը” բողոքի ակցիա է կազմակերպել Ստամբուլի Սամատյա թաղամասում` դատապարտելով տարեց հայուհիների վրա հարձակումները, հաղորդում է “Bianet.org”-ը: Ակցիայի մասնակիցները, ովքեր ձեռքերում պաստառներ են պահել` “հայուհիները միայնակ չեն”, “ես Մարիցան եմ, ես Եվան եմ”, “չհամարձակվես հարձակվել իմ հարեւանի վրա”, “ընդունեք քսենոֆոբիան պատժող օրենք” գրառումներով: Նրանք նաեւ ծաղիկներ են դրել Սամատյա թաղամասում սպանված Մարիցա Քյուչուկի գերեզմանին:  […]

Դավութօղլուն զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ըստ թուրքական լրատվամիջոցների` Դավութօղլուն նախ շնորհավորել է Քերրիին` նոր պաշտոնի կապակցությամբ եւ հաջողություններ է մաղթել իր հետագա աշխատանքում: Վերջերս Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը քննարկելիս` կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը` համագործակցելու ահաբեկչության դեմ պայքարը: ԱԳ նախարարությունների ղեկավարները քննարկել են նաեւ Սիրիայում եւ Իրաքում […]

Թուրքիայում հայտնաբերել են ԱՄՆ դեսպանատանն ահաբեկչություն իրականացրած անձին

Անկարայում ամերիկյան դեսպանատան պայթյունն իրականացրել է նախկինում կրկին ահաբեկչության համար  դատապարտված թուրքը, հաղորդում է “Associated Press”-ը:  Թուրքական ոստիկանությունը պարզել է ահաբեկչի անձը: Դա 40-ամյա Էջեվիտ Սանլին “Ազգային ազատագրման հեղափոխական կուսակցության” խմբավորման անդամ է եղել:  Նրան դատապարտել են 1997-ին եւ ազատ արձակել 5 տարի անց, երբ նրա մոտ “մտավոր գործունեության շեղում” ախտանիշ են հայտնաբերել:  Նշենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի