15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախագահի վրա կոշիկ են նետել /վիդեո/

30 տարվա ընթացքում Իրանի նախագահի առաջին այցը Եգիպտոս մթագնել է տհաճ միջադեպով: Իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ենթարկվել է Մերձավոր Արեւելքին բնորոշ հարձակման` նրա վրա կոշիկ են նետել, հաղորդում է “НТВ”-ն:

Անհայտ անձը փորձել է որքան հնարավոր է մոտ գնալ Ահմադինեժադին` հավանաբար ուղիղ նշանակետին հարվածելու համար, սակայն հարձակումը կանխվել է: Նա հազիվ է հասցրել սիրիական ակցենտով գոռալ “դուք սպանում եք մեր եղբայրներին”, երբ թիկնապահների ձեռքն է ընկել:

Բողոքի նման դրսեւորումն իսլամական երկրներում համարվում է մարդու հանդեպ արհամարհանքի բարձրագույն աստիճան եւ հաճախակի է կիրառվում: 

“Կոշիկ նետողների” ամենահայտնի զոհը ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերն է, որի գլխին 2008-ին կոշիկ նետեց իրաքցի լրագրողը նրա վրա նետեց զույգ կոշիկները, որի համար դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման:

Իրանի նախագահի այցին Եգիպտոս հատուկ ուշադրությամբ են հետեւում: 2 երկրները 1979-ին ընդհատել էին դիվանագիտական հարաբերությունները եւ մինչ հիմա որեւէ պաշտոնական այց չէր կայացել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ