17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սահմանային միջադեպերն առաջիկայում կշարունակվեն. քաղաքագետ

“Ադրբեջանն այդ կրակոցներով, սադրանքներով փորձում է նախ լուծել իր ներքին հարցերը, իսկ հետո իր համար ավելի կարեւոր է ցույց տալ, որ հակամարտությունը ոչ թե Ղարաբաղի եւ Ադրբեջանի, այլ Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի վրա օրերս տեղի ունեցած կրակոցների մասին, ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ նման […]

Նոր մանրամասներ` Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ

Ստամբուլի դատախազությունը, որը հետաքննում է “Ակոս” թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը, փետրվարի 13-ին նամակ է ստացել մի բանտարկյալից, ով պնդել էր, թե Դինքի սպանության վերաբերյալ տեղեկություն ունի, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը` վկայակոչելով “Dogan” գործակալությանը: Տեղեկություն տրամադրողը, ով այժմ Կենտրոնական Անատոլիայի բանտում է գտնվում, իր նամակում Դիքնի սպանությանը վերաբերող փաստաթղթեր է ներկայացրել եւ նշել, որ […]

Հալեպում հայ է զոհվել, եւս մեկն առեւանգվել է

Հալեպում կրկին հայ է զոհվել: Պատահական փամփուշտից մահացել է 1970-ին ծնված Հարություն Կոշկերյանը, հաղորդում են հայկական լրատվամիջոցները: Տղամարդը զոհվել է Սուլեյմանիա թաղամասում, որը համեմատաբար անվտանգ շրջան է համարվում, սակայն տարածքը մշտապես մարդաշատ է, եւ նման տհաճ անակնկալներն անխուսափելի են: Եվս մեկ հայ  առեւանգվել է իր աշխատավայրից` Գեւորգ Կարագուլյանը, ում ազատ արձակելու դիմաց փրկագին են պահանջում: […]

Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի եւ Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները, որոնք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: Ուսումնարանի ստեղծման գաղափարը պատկանում է բարերար Լեւոն Հայրապետյանին, ով ծագումով արցախյան Վանք գյուղից է: Հենց նա էլ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը: Ինչպես հայտնել է Արկադի Տեր-Թադեւոսյանը “Արցախում Սուվորովի եւ Մադաթովի անվան […]

Հայ հաքերների կոչը. “Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ԼՂՀ-ը”

Հայ հաքերների “Deky” խումբը հարձակվել է Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատան եւ Ադրբեջանում Ուզբեկստանի դեսպանատան պաշտոնական կայքէջերի վրա: Լեհաստանի դեսպանատան էջում նրանք տեղադրել են Արցախի դրոշը եւ նշել, որ հաջորդը Նախիջեւանն է լինելու:  Ուզբեկստանի կայքում նրանք լայնածավալ եւ մանրամասն տեղեկություններ են տեղադրել Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին` նշելով, որ ժամանակն է ճանաչել եւ ցեղասպանությունը եւ […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն նախագահական ընտրություններից հետո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան տեղի կունենա ՀՀ նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է “APA”-ն: Նրա խոսքով` նախորդ ամիս Փարիզում կայացած համանախագահների հետ հանդիպմանը կարծիքներ եւ առաջարկներ են հնչել հակամարտության հետ կապված: “Այս տարի եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են կայանալու: […]

Բաքվի քարանձավային ֆաշիզմի դրսևորումները Սումգայիթից 25 տարի անց

“Հայաստանը հենց տեղում, Մամեդյարովի ելույթից անմիջապես հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին իր արձագանքը տվել է հնչեցված բացահայտ ստերին։ Այդ կարգի ստեր տարածելը, սակայն, օրինաչափ է այն պետության արտգործնախարարի համար, որը թե ներքին, թե արտաքին կյանքում առաջնորդվում է քարանձավային մտածելակերպով: Մի պետություն, որտեղ մի ամբողջ ազգ հայտարարվում է երկրի թիվ մեկ թշնամի, պետություն, որտեղ քնած մարդուն […]

Իվանիշվիլիի դեմ մահափորձ է պատրաստվում

Վրաստանի տեղեկատվա-հետախուզական բյուրոյի նախկին ղեկավար Իրակլի Բատիաշվիլին հայտարարել է, որ նախկին չինովնիկների մի խումբ հեղաշրջում է կազմակերպում: Նրա խոսքով` խումբը պատրաստվում է հոկտեմբերյան ընտրությունների շեմին ոչնչացնել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, գրում է “Коммерсант”-ը: Բատիաշվիլին պարզաբանել է, որ չարագործները լայն ցանց ունեն Վրաստանում եւ կարող են մեծ ֆինանսական ռեսուրսներ երկրից դուրս հանել: Նա նաեւ ընդգծել է, որ […]

Պատգամավորներն իրար են ծեծել /վիդեո/

Վրացական խորհրդարանի 2 պատգամավոր վիճել են “Մաեստրո” հաղորդման ուղիղ եթերում, գրում է “евросми”-ն:  Կոնֆլիկտը ծագել է քաղաքական հակասությունների հողի վրա խորհրադարանական փոքրամասնություն կազմող “Միասնական Ազգային շարժում” կուսակցության ներկայցուցիչ  Սերգո Ռաթիանիի եւ մեծամասնություն կազմող “Վրացական երազանք”-ի ներկայացուցիչ Կոբա Դավիթաշվիլիի միջեւ:

Իվանիշվիլին կհանդիպի Էրդողանի եւ Գյուլի հետ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր` փետրվարի 14-ին, մեկնեց Թուրքիա, հաղորդում է “Trend” գործակալությունը: Վրացական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին,  ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, պաշտպանության նախարար  Իրակլի Ալասանիան, էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Կախի Կալաձեն, Գործընկերության հիմնադրամի ղեկավար Իրակլի Կովզանաձեն, ինչպես նաեւ մշակույթի եւ ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները:  Մեկօրյա այցի շրջանակներում նախատեսված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի