07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վրաստանի վարչապետը որոշել է Ֆրանսիայի քաղաքացի մնալ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դադարեցրել է ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը: Ընդ որում, նա հրաժարվել էր նաեւ վրացական քաղաքացիությունից, որը նրան ընտրություններից հետո առաջարկել էր նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:

Իվանիշվիլիի խոսքով` ինքն առայժմ մտադիր չէ օգտվել “Վրաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունից”: Վարչապետը բացատրել է դա այն պարզ պատճառով, որ եթե ինքը երկքաղաքացիություն ունենա, ապա այլեւս չի կարողանա զբաղեցնել վարչապետի պաշտոնը: 

“Ինչո՞ւ ես պետք է աշխատեմ նրանց քմահաճույքներով, հատկապես եթե ես չեմ կարող այդ դեպքում ղեկավարել կառավարությունը: Նրանք Սահմանադրության մեջ նման անիմաստ փոփոխություն են կատարել”,-հայտարարել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով` Վրաստանի իշխանությունները կփորձեն նոր փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, որոնք  “բոլորին ամեն տեսակի իրավունքներ կտան”:  

Հիշեցնենք, որ 2012-ի հոկտեմբերի 16-ին նախագահ Սաակշվիլին Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն տալու մասին հրաման էր ստորագրել: Նախագահի մամլո քարտուղարը հայտարարել էր, որ այդ հրամանն ուժի մեջ կլինի այն բանից հետո, երբ Իվանիշվիլին հրաժարվի Ֆրանսիայի քաղաքացիությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ