Ադրբեջանը հեռահաղորդակցային արբանյակ է ուղարկել տիեզերք

Ադրբեջանը տիեզերք է ուղարկել իր առաջին հեռահաղորդակցային “Azerspace/Africasat-1a” արբանյակը, գրում է “Росбалт”-ը:
Արբանյակը կշռում է 3275 կգ: Այն նախատեսված է հեռահաղորդակցային ծառայություններ մատուցելու համար` հեռուստատեսային թվային հեռարձակում, համացանցին միանալու հնարավորություն:
Արբանյակի ռեսուրսների 20 տոկոսը կօգտագործվի Ադրբեջանի տարածքում, մնացած 80 տոկոսը` Արեւելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում կգործի:
Առաջիկա տարիներին Ադրբեջանը նախատեսում է եւս 4 արբանյակ բաց թողնել: