06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանցի խաղաղապահները կլքեն Աֆղանստանը

Մինչեւ այս տարվա ավարտը` ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ավարտից հետո, Ադրբեջանն իր խաղաղապահներին դուրս կբերի Աֆղանստանից, քանի որ ՆԱՏՕ-ի զորքերի` Աֆղանստանից դուրս բերելուց հետո նրանց մնալն այլեւս հնարավոր չի լինի, հաղորդում է “АПА” գործակալությունը:  ԱՄՆ-ի 140 հազար խաղաղապահների դուրս գալուց հետո Աֆղանստանը կլքեն նաեւ ադրբեջանցիները:  Նշենք, որ ադրբեջանցի 22 խաղաղապահներն Աֆղանստանում են 2002-ի նոյեմբերի 20-ից:

Սիրիայում հայ է սպանվել

Սիրիայում հերթական հայն է սպանվել, հաղորդում են հայկական լրատվամիջոցները: Մահացածը 1980-ին ծնված Հոսվեփ Աբգարյանն է, ում սպանել են Բեյրությից Լաթաքիա մեկնելու ճանապարհին` Ջեբլե քաղաքի մոտ: Երիտասարդը գտվել է տաքսու մեջ, որի մյուս 3 ուղեւորները եւս սպանվել են:

“Օրենքով գողերի” ազատությունը հունից հանել է Սաակաշվիլիին

Ինչպես հաղորդում է “Новости-Грузия”-ն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրդովված է կառավարության հերթական քայլից: Վրացական իշխանությունների կողմից ընդունված “համաներման մասին օրենքի” համաձայն վրացական բանտերից, ի թիվս  բազմաթիվ այլ բանտարկյալների, ազատ են արձակվել նաեւ 6 “օրենքով գողեր”` Էլգուջա Դիգմելաշվիլին, Ռեւի Դարախվելիձեն, Բեսո Պապիաշվիլին, Վլադիմիր Ձոցենիձեն, Գեորգի Կարանաձեն, Ռեւազ Սեսկուրիան: Սաակաշվիլին հայտնել է, որ առաջիկա օրերին ազատ կարձակվեն եւս […]

Իսրայելը հարվածել է Սիրիայի՞ն

Մոսկվան ստուգում է իսրայելական ռազամօդային ուժերի կողմից Սիրիայի վրա իրականացված ավիահարվածի մասին տեղեկությունը: Եթե դա հաստատվի, ապա այն կլինի ՄԱԿ-ի կանոնակարգի կոպիտ խախտում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը: Այս մասին հաղորդում է “РИА Новости”-ն: Նախարարության տարածած հայտարարության մեջ կոչ է արվում դադարեցնել ամեն տեսակի բռնություն Սիրիայում, թույլ չտալ որեւէ միջամտություն դրսից եւ սկսել համասիրիական երկխոսություն` հիմնված […]

Ադրբեջանը մեղադրում է Բորդյուժային

Ադրբեջանի ՊՆ-ը մեղադրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային տարածաշրջանում լարվածություն  առաջացնելու մեջ: Նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ “դա զարմանալի չէ, քանի որ Բորդյուժան բազմիցս անարդարացիորեն պաշտպանել է Հայաստանին”,-հաղորդում է “Regnum” գործակալությունը: Վերջինիս հայտարարությունը վերաբերում է հունվարի 29-ին Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այն դիտարկմանն, ըստ որի “ինքը լուրջ […]

2012-ից արտաքին հարաբերությունների ոլորտում շատ սպասելիքներ չունեինք` օբյեկտիվ պատճառներով. Ալեքսանդր Արզումանյան

‘’Երկու հազար տասներկու թվականից արտաքին հարաբերությունների ոլորտում մենք շատ սպասելիքներ չունեինք օբյեկտիվ պատճառնրեով’’,-այս մասին այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում կազմակերպված քննարկմանն ասաց ՀՀ նախկին արտգործնախարար “Ազատ դեմոկրատ”-ական Ալեքսանդր Արզումանյանը` հիշեցնելով, որ ՄԽ համանախագահող երկրներում , ինչպես նաեւ ՀՀ-ում ընտրություններ էին սպասվում: Իսկ ԼՂ հիմնախնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն է: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Արզումանյանի խոսքով, խոչընդոտեց […]

Ադրբեջանը փորձում է Մինսկի խմբում ընդգրկել Թուրքիային. քաղաքագետ

Հունվարի 28-ին Փարիզում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը քննարկեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:  Նրա դիտարկմամբ` ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը որոշակի հաջողություններ է գրանցել, ինչի մասին վկայում է Ստեփանակերտի օդանավակայանի խնդրի քննարկումը: Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ցանկացած ոտնձգություն պատերազմի ազդանշան […]

Ադրբեջանը ձգտում է ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը. “Независимая газета”

Ռուսական “Независимая газета”-ն անդրադարձել է ՌԴ նորանշանակ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցին Հայաստան: Հոդվածում մասնավորապես ասվում է. “Նախօրեին ավարտվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական այցը Հայաստան: Սա նրա առաջին արտասահմանյան այցն էի նոր պաշտոնում: Այցը պլանային էր, չնայած որ այն անցավ ղարաբաղյան հակամարտության սրման ֆոնի վրա: Այնպես որ Շոյգուի կապերը Հայաստանի ղեկավարության հետ եւ […]

Հալեպում ավելի քան 65 դիակ է հայտնաբերվել. նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում /վիդեո/

Սիրիական ապստամբների տվյալներով` Հալեպ քաղաքի արեւմուտքում` Քուվայք գետի ափին, առնվազն 65 տղամարդու դիակ է հայտնաբերվել` ձեռքերը կապված ետեւում եւ գլխի վրա հրազենային կրակոցներով: Սպանվածների դիակները ծածկված են ցեխով: Սիրիական ազատագրական բանակի կապիտանի տվյալներով` սպանվածների մեջ կան նաեւ դեռահասներ, հաղորդում է “BBC”-ն: Կապիտանը նշել է նաեւ, որ բազմաթիվ դիակներ կան նաեւ գետի մեջ եւ որ դիակների թիվը կարող է […]

Ադրբեջանում “արաբական գարնա՞ն” են պատրաստվում

Գնահատելով Ադրբեջանի 2 շրջաններում, ինչպես նաեւ մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիաները` դիտորդների կարծիքները տարբեր են: Ոմանք կարծում են, որ դա “արաբական գարնան” կրկնությունն է, ոմանք էլ` որ դա ընդամենը տեղի վիճաբանություններ են: Դրդապատճառների վերաբերյալ տարբեր կարծիքեր են հնչում` քաղաքականից մինչեւ կենցաղային: Բողոքի ակցիաների բնույթն ամեն դեպքում նման է` անկարգություններ, բախումներ ոստիկանության հետ, ձերբակալություններ: Աշխարհագրությունը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի