23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Տիգրան Բալայանի արձագանքը Ազիմովին

ՀՀ ԱԳՆ Մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պարզաբանել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի այն պնդումը, ըստ որի անցյալ շաբաթ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ հայկական կողմն իբր թե մերժել է Ադրբեջանի կողմից արված ինչ-որ առաջարկներ:

“Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ եռանախագահների փարիզյան վերջին հանդիպմանը որեւէ առաջարկ ադրբեջանական կողմը չի արել։ Ավելին, այդ հանդիպման վերաբերյալ նախարարների ու համանախագահների կողմից համաձայնեցված հնգակողմ մամլո հաղորդագրությունը մինչ այսօր ադրբեջանական կողմը չի տեղադրել ԱԳՆ կայքում:

Իսկ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը փորձում է այդ հանդիպման մասին մատուցել իրենց շինծու մեկնաբանությունը։ Նույնը պատահել էր նախորդ փարիզյան հանդիպման համաձայնեցված հաղորդագրության հետ։ Դա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական կողմին այդքան բնորոշ սեփական հանրության աչքերին թոզ փչելը։

Մեկ բան Ադրբեջանի փոխարտգործնախարարը ճիշտ է ասում. Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի մոտեցումները չէին տարբերվում նախկինում արտահայտած մոտեցումներից։ Դա բնական է, Հայաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է համահունչ եռանախագահների կողմից արտահայտված միջազգային հանրության մոտեցումներին։

Իսկ  ադրբեջանական կողմը համառորեն շարունակում է մերժել կամ փորձում է ռեվիզիայի ենթարկել եռանախագահների ներկայացրած բոլոր առաջարկները, ինչը կրկնվեց նաեւ Փարիզում կայացած վերջին հանդիպման ընթացքում”,-նշել է Տիգրան Բալայանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ