10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը պաշտոնապես ճանաչել է ԼՂՀ-ն . իրարանցում Բաքվում

Ադրբեջանի ”Ümid” (Հույս) կուսակցության հասարակայնության հետ կապերի գծով փոխնախագահ Այնուր Իմրանովան սոցցանցերում տեղադրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, այն ժամանակ դեռեւս նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիեւի` 1993 թ-ի հուլիսի 25-ին ԼՂՀ պաշտպանության նախարարին հղած նամակը, որում ասվում է.

“2 երկրների ղեկավարների միջեւ հանդիպում անցկացնելու համար ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի առաջ պարտավորվում ենք երեք օրով դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները”:

Նամակը վկայում է այն մասին, որ 90-ականներին ԼՂՀ եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջեւ նամակագրական կապ է եղել:

Ըստ ադրբեջանական “faktxeber.com” կայքի` նամակի հրապարակումը մեծ աղմուկ է առաջացրել ադրբեջանական հասարակության շրջանում: Իմրանովան իր հերթին նշել է. “Եթե Սաֆար Աբիեւը ԼՂՀ-ը ճանաչել է դեռեւս 1993-ին, ապա ինչու՞ են ադրբեջանական ժողովրդին մինչ օրս խաբում կեղծ բանակցություններով: Այդ ո՞ւմ աչքին են թոզ փչում”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ