Էրդողանի armenaphobia-ն /վիդեո/
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փետրվարի 5-ին գտնվում էր Հունգարիայի մայրաքաղաք
Բուդապեշտում: Այցի շրջանակներում նախատեսված էր նաեւ ելույթ եւ հանդիպում հունգարական ԷԼԹ
(ELTE) համալսարանում: Համալսարանի հայ ուսանողներին նախապես տեղեկացրել էին կայանալիք
հանդիպման մասին:
Որպես իսկական հայրենասերներ` նրանք գլուխ էին կոտրում`մտածելով հարցեր, որոնք հանկարծակիի կբերեին թուրք վարչապետին: Սակայն, այստեղ եւս թուրքական armenaphobia-ն իրեն սպասեցնել չտվեց: Ավելին, ոչ միայն հայ, այլեւ հույն ուսանողներին արգելվեց մուտք գործել հանդիպման դահլիճ: Ցավալին այն է, որ սա ամենեւին էլ անակնկալ չէր. Թուրքիան, որ այսօր ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի մի մասը, բազմիցս ապացուցել է իր` “քաղաքակիրթ” լինելը:
Ողջ դասախոսության ընթացքում Հունգարիայի հայ եւ հույն բնակիչները չհեռացան համալսարանի դիմացից եւ բողոքի ակցիայով պահանջում էին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, իսկ Էրդողանին բազմիցս կոչեցին տեռորիստ: